Ինչ հայտարարություն է տարածել ՊՆ-ն — ingablog




Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։


Ապրիլի 20-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
«Անձնակազմի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով զորավարժության նպատակն էր զինծառայողների մարտավարական մասնագիտական ունակությունների կատարելագործումը, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման և հարձակողական մարտի վարման ժամանակ գործողությունների ներդաշնակման ապահովումը:

Զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ:


Ըստ զորավարժության սցենարի՝ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություններին ներգրավված ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված բոլոր կրակային խնդիրները:



Զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ԶՈւ կիրառության և համազորային փորձարկման փուլում գտնվող հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի ցուցանմուշներին, ժամանակակից մարտի վարման և հատուկ մարտական առաջադրանքների կատարման համար նախատեսված և արդիականացված սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ավտոմոբիլային միջոցների հնարավորություններին:

от admin