Ի՞նչ է կատարվել վերջին ժամերին. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել — ingablog

Ռուսական հրթիռային զորքերը և հրետանին գիշերը հարվածել են Ուկրաինայում 1053 ռազմական օբյեկտների վրա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություն է ներկայացրել հատուկ գործողության մասին։




🔺Ոչնչացվել է 31 հրամանատարական կետ, 6 վառելիքի պահեստ, 910 հենակետ և հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման տարածքներ, 106 հրետանային կրակի դիրքեր։


Գիշերվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է ուկրաինական 73 ռազմական թիրախ. Դրանցից, մասնավորապես, 4 հրամանատարական կետ, 7 հենակետ և չորս զինամթերքի պահեստ։

Ոչնչացվել է 6 տանկ, 9 զրահամեքենա, 152 մմ տրամաչափի “Мста-Б” հաուբիցների մարտկոց.


🔺Դոնեցկի և Սկիվատոեի տարածքներում ռուսական հակաօդային պաշտպանության կողմից օդում խոցվել է երկու մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ։



🔺Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 140 ինքնաթիռ, 496 անօդաչու թռչող սարք, 253 ՀՕՊ համակարգ, 2388 տանկ և զրահամեքենա, 256 ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ), 1029 դաշտային հրետանի և ականանետ։

от admin