Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկից քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նա մահացել է — ingablog

Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կյանքը փրկել չի հաջողվել։




Այս մասին գրառում է արել թիվ 1 համասարանական հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը։


Նա գրել է․«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։




Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»։

от admin