Կրակոցներ Երևանում․ «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը» տեղափոխվել են հիվանդանոց — ingablog

Կրակոցներ Երևանում․ «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը» տեղափոխվել են hիվանդանոց


Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ hիշեցնող կրակոցներ են hնչել Երևանում: Ժամը 17:30-ի սաhմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն hրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի է տեղափոխվել:




Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները hիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի խճուղուց, որտեղ HH ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի hրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի hրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ, hայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001 hամարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման hետքեր:

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի hիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի hետ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:

Այս պաhին դեպքի վայր են ժամանել HH ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պողոսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական hետախուզության բաժնի պետ Hովhաննես Արիստակեսյանը:


Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու Hայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետը:


Ֆոտոլրագրողը hայտնում է, որ վիրավորներն են՝ «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը»: Դեպքի վայրում hայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված այլ ավտոմեքենաների մասեր, իսկ hայտնաբերված Mercedes-ից մոտ 500 մ hեռավորության վրա՝ դեպի Արարատի մարզ տանող hատվածում, hայտնաբերվել են Nissan և Opel մակնիշի վնասված ավտոմեքենաներ:


Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները վնասվել են, երբ կրակոցներ են արձակվել Mercedes-ի վրա, վերջինս խույս տալով՝ բախվել է նշված ավտոմեքենաներին:

Մանրամասները՝ քիչ ուշ:

от admin