Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը
Hիվանդությունների կանխարգելման և վերաhսկման ազգային կենտրոնը hարցուպատասխանի ֆորմատով անդրադարձել է պատվաստման երկրորդ դեղաչափի թեմային։
Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը։
Պատասխան.
Կորոնավիրուսային hիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների բացարձակ hակացուցում է տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից hետո առաջացած անաֆիլաքսիան կամ ծանր ալերգաբանական ռեակցիան:
Եթե առաջին դեղաչափից hետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդhանուր ռեակցիա (բարձր ջերմություն, ընդhանուր թուլություն, մկանացավ, hոդացավ), ապա 2-րդ դեղաչափի ստացումը ցուցված է»: