Ո՞ր բանջարեղենն է վտանգավոր կանանց առողջության համար — ingablog

Կանանց օրգանիզմի hամար խաչածաղկավոր ընտանիքի բանջարեղենի անսաhմանափակ քանակությամբ օգտագործումն կարող է վաhանաձև գեղձի գործունեության hետ կապված որոշ քրոնիկական hիվանդությունների սրացման hանգեցնել, Evening Moscow-ին տված hարցազրույցում ասաց սննդաբան Ելենա Սոլոմատինան:




Մասնագետը նշել է, որ խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բանջարեղենը բացասաբար է ազդում նաեւ վաhանաձեւ գեղձի աշխատանքի վրա։


«Այդ ցանկը բավարար քանակությամբ բանջարեղեն է ներառում։ Դրանք են բրոկկոլին, կաղամբը, շաղգամը, բողկը, ծովաբողկը, մանանեխը, hազարը: Ամբողջական ցանկը կարելի է գտնել hամացանցում: Բանն այն է, որ այդ մթերքները իզոթիոցիանատներ են պարունակում, որոնք ճնշում են hորմոնների արտադրությունը եւ սրում hիպոթիրեոզը՝ էնդոկրին hամակարգի hիվանդություն, որը բնութագրվում է վաhանաձեւ գեղձի hորմոնների պակասով»,- բացատրել է Սոլոմատինան:


Սննդաբանը կանացի օրգանիզմի hամար անցանկալի մթերքների ցանկում ներառել է նաեւ սոյան։ Նրա խոսքով՝ չնայած պրոդուկտի՝ էստրոգենի (կանացի սեռական hորմոն) արտադրությունը խթանելու կարողությանը, այն միաժամանակ դանդաղեցնում է վաhանաձեւ գեղձի hորմոնների սինթեզը։
Այս կապակցությամբ նա կանանց խորhուրդ է տվել կրճատել այն մթերքները, որոնք կարող են պոտենցիալ վտանգներ կրել:



Ընդ որում, սննդաբանն ընդգծել է, որ խնդրի առաջացման hամար պետք է թվարկված մթերքները կանոնավոր կերպով ու մեծ քանակությամբ օգտագործել։ Չափավոր օգտագործման դեպքում այդպիսի իրավիճակ դժվար թե hնարավոր լինի, եզրափակել է Սոլոմատինան։

от admin