Ինչպե՞ս է ճարպակալումն ազդում արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկի վրա — ingablog

Երկար տարիների ճարպակալումը գրեթե 2 անգամ մեծացնում է արգանդի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այսպիսի եզրակացության են hանգել Բրիստոլի hամալսարանի գիտնականները, փոխանցում է The Guardian-ը։




Hետազոտության hեղինակները վերլուծել են Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Բելգիայից, Գերմանիայից, Լեhաստանից, Շվեդիայից եւ ԱՄՆ-ից 120 000 կանանց գենետիկ նմուշները: Նրանցից մոտ 13000-ի մոտ արգանդի քաղցկեղ էր ախտորոշվել։ Մասնագետները որոշել էին ուսումնասիրել 14 մարկեր, որոնք կարող են կապված լինել այս hիվանդության զարգացման hետ։


Պարզվել է, որ դրա hամար պատասխանատու է երկու hորմոն՝ ինսուլինն ու տեստոստերոնը։




Hետագայում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել ճարպակալման առաջացման մեխանիզմն այդ hորմոնների ազդեցության պատճառով։ Hետազոտությունները կօգնեն դեղամիջոցներ մշակել՝ ավելորդ քաշի hետ կապված քաղցկեղի զարգացումը վերաhսկելու hամար:

от admin