Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ, դեպքի վայրում հայտնաբերվել է կրակոցի 18 հետքով Porsche Cayenne, մեծ թվով պարկուճներ, չկրակված փամփուշտ, գնդակներ ու արնանման հետքեր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ — ingablog

Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանն ու նույն վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։ Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Ազատ Դանիելյանի և ավագ քննիչ Նիկոլայ Պավլովի գլխավորությամբ։




Տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կռփազենք։ Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Ինչպես տեեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն պարեկներ Դավիթ Զազարյանն ու Հենրիկ Սալոյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Սիգարոն» ընկերության աշխատակիցները, ովքեր նաև հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից երկուսին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/13/1213347/

Today, on May 13, shots resembling a action movie were heard in Yerevan. At around 00:50, the Nor Nork Police Department received a call from an ambulance doctor, who said that he had left for A. Hovhannisyan street, where bloody traces were found near 25 houses. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, the head of the Yerjan city police department Sean Kocharyan, the deputy head of the department Artur Zakaryan, the head of the criminal investigation department of the same department Hovhannes Aristakesyan arrived operatively. Vardan Vardanyan, Head of the General Department of the RA Police, Armen Petrosyan, First Deputy Head of the General Department, and Vahe Musheghyan, Head of the Department for Combating Property and Property Crimes of the same department, also arrived operatively. The operative group of the Nor Nork police department headed by the head of the department Igor Mesropyan also arrived operatively. The police found a Porsche Cayenne car at the scene, with 11 shots in the front and 7 shots in the back. 2 bullets, 1 unexploded bullet, about 20 7.65 mm caliber cartridges were found. Mher Vardanyan, the head of the Investigation Department of the Investigation Committee of Armenia, and the group of the Avan-Nor Nork administrative district investigation department of the same department, headed by Azat Danielyan, the acting head of the department, and Nikolay Pavlov, the senior investigator, arrived with an alarm.


The forensic experts of the police forensic department also worked on the spot. Գ. According to Shamshyan, traces of blood were found at the scene. It turned out that A. was taken to University Hospital No. 1 from the scene. Vachagan H., a 64-year-old resident of Hovhannisyan Street, who was taken to hospital with a diagnosis of «right hemoprotex,» Sargis S. 31-year-old Andranik II, a resident of Yerevan, was taken to the same hospital. The doctors at the hospital informed the police and investigators that the wounded were not able to explain what had happened, as they were in the operating room. As we have learned from the press secretary of the Investigative Committee of Armenia Vardan Tadosyan, a criminal case has been initiated in the Avan-Nor Nork administrative district investigation department under Article 34-104, Article 112, Part 1, Article 235, Part 1 of the RA Criminal Code.



Գ. According to Shamshyan, the police found out some circumstances through hot tracks, there are supposed suspects who are wanted. The patrols of the 1st Battalion of the 1st Battalion of the Yerevan Regiment of the RA Police Patrol Service, headed by the Deputy Commander of the Regiment Andranik Isakhanyan, the Commander of the Battalion Aram Dadoyan and the Acting Commander of the Battalion Armen Mkrtchyan arrived at the scene. The same patrols Davit Zazaryan and Henrik Saloyan performed reinforced service on the spot. According to the information of the photojournalist, the employees of «Cigaron» company were the first to help the wounded, who took two of the wounded to the hospital. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force.

от admin