Ինչով է սպառնում կալիումի անբավարար մակարդակը — ingablog

Կալիումը կարևոր տարր է, որի անբավարար մակարդակն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա: Econet.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է հետևել սննդակարգին՝ օրգանիզմին անհրաժեշտ քանակով կալիումով ապահովելու համար:


Կալիումն անհրաժեշտ է մկանային հյուսվածքների, սրտի ռիթմի, pH-ի մակարդակի կարգավորման, բջիջներին սննդարար նյութեր հասցնելու, ինչպես նաև օրգանիզմում հեղուկի մակարդակը կարգավորելու համար: Որպես կանոն՝ այս հանքանյութի մակարդակն օրգանիզմին չի բավականացնում վատ սնվելու, ինչպես նաև մեծ քանակով աղի մթերք օգտագործելու հետևանքով:

Կալիումի մակարդակի նվազման պատճառ կարող են դառնալ նաև.

  • երիկամների հիվանդությունները
  • դեղամիջոցների, հատկապես՝ միզամուղների և հակաբիոտիկների օգտագործումը
  • ջրազրկումը առատ քրտնարտադրության, դիարեայի կամ փսխման հետևանքով
  • մագնիումի անբավարար մակարդակը:

Օրգանիզմում նկատվող որոշ նշաններ կարող են օգնել հասկանալ, որ կալիումի մակարդակը նորմայից ցածր է:

Հոգնածություն: Ուժերի անկում, հյուծվածություն, էներգիայի բացակայություն… այս վիճակի պատճառ կարող է դառնալ նաև կալիումի անբավարար մակարդակը, քանի որ այս հանքանյութն ապահովում է ջրի և էլեկտրոլիտների հավասարակշռությունը, էներգիայի արտադրումը, դրա փոխանցումը բջիջներին:

Ճնշման բարձրացում: Կալիումն օգնում է հանգստացնել արյունատար անոթները, նատրիումը հեղուկը պահում է օրգանիզմում: Երբ օրգանիզմում կալիումի մակարդակը նվազում է, բարձրանում է նատրիումի մակարդակը, ինչի արդյունքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, բարձրանում է զարկերակային ճնշումը:



Մկանային թուլություն, ջղաձգումներ: Կալիումը կարևոր է մկանների աշխատանքի համար: Որքան մեծ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այնքան շատ կալիում է կորցնում օրգանիզմը:


Առիթմիա: Կալիումը հատկապես կարևոր է սրտի աշխատանքի համար: Երկար ժամանակ այս հանքանյութի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների:

Փորկապություն: Նյութափոխանակության համակարգի նորմալ աշխատանքի համար կարևոր է մկանների աշխատանքը, իսկ կալիումը պատասխանատու է մկանների կրճատման համար: Այս հանքանյութի անբավարար մակարդակը կապված է աղիների անցանելիության խնդիրների և նյութափոխանակության վատացման հետ:

Վերջույթների թմրածություն, ծակոցներ: Նյարդային ազդակների փոխանցման խանգարումը վերջույթների թմրածության ու ծակոցների պատճառ է դառնում:

Գլխապտույտ: Կալիումի ցածր մակարդակը բացասաբար է անդրադառնում արյան շրջանառության վրա, ինչի արդյունքում գլխուղեղը բավարար քանակով թթվածին չի ստանում: Արդյունքում՝ գլխապտույտ է առաջանում:

Այտուցվածություն: Կալիումի անբավարար մակարդակի վրա ազդող էական գործոններից մեկը վերամշակված սննդի օգտագործումն է: Որպես կանոն՝ դրանցում մեծ քանակով նատրիում է պարունակվում: Արդյունքում՝ օրգանիզմում հեղուկ է կուտակվում:

Ինչպես վերականգնել կալիումի մակարդակը

Կալիումը մակարդակը հեշտությամբ կարող է վերականգնվել սննդի միջոցով: Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքը.

  • ավոկադո
  • կանաչ բանջարեղեն
  • գազար
  • կարտոֆիլ
  • լոբազգիներ
  • ցիտրուսային մրգեր
  • սունկ
  • տանձ
  • բանան
  • սև սալոր
  • չամիչ
  • ձմերուկ
  • պիստակ
  • տավարի միս
  • ձուկ
  • կաթ:

Potassium is an important element, the insufficient level of which affects the work of the whole organism. According to Econet.ru, it is possible to follow the diet to provide the body with the necessary amount of potassium.

Potassium is needed to regulate muscle tissue, heart rate, pH, supply nutrients to cells, and regulate fluid levels in the body. As a rule, the level of this mineral is not enough for the body to eat poorly, as well as after consuming large amounts of salty foods.

The reason for the decrease in potassium level can be:

    :

  • kidney diseases
  • Use of medications, especially urinary tract antibiotics
  • Dehydration due to excessive sweating, diarrhea or vomiting
  • Insufficient level of magnesium.

:
Some signs in the body can help you understand that your potassium levels are below normal.

Fatigue : Loss of energy, exhaustion, lack of energy — this condition can be caused by insufficient potassium levels, as this mineral provides water-electrolyte balance, energy production, its transfer to cells.


Increase blood pressure. Potassium helps calm blood vessels, sodium retains fluid in the body. When the level of potassium in the body decreases, the level of sodium rises, as a result of which fluid accumulates in the body, the arterial pressure increases.

Muscle weakness, convulsions . Potassium is important for muscle function. The greater the physical activity, the more potassium the body loses.

Arrhythmia . Potassium is especially important for heart function. Insufficient levels of this mineral for a long time can lead to heart rhythm disorders.


Constipation . Muscle function is essential for the normal functioning of the metabolic system, and potassium is responsible for muscle contraction. Insufficient levels of this mineral are associated with intestinal permeability problems and poor metabolism.

Numbness of the limbs, piercings . Impaired transmission of nerve impulses causes numbness and stinging in the extremities.

Dizziness . Low levels of potassium have a negative effect on blood circulation, as a result of which the brain does not receive enough oxygen. As a result, dizziness occurs.

Swelling . One of the most important factors influencing low potassium levels is the consumption of processed foods. They usually contain a lot of sodium. As a result, fluid accumulates in the body.


How to restore potassium levels

Potassium levels can be easily restored through food. Include the following food in the diet:

    :

  • avocado
  • green vegetables
  • carrot
  • potatoes
  • beans
  • citrus fruits
  • mushrooms
  • pear
  • :

  • bananas
  • plum
  • raisins
  • watermelon
  • pistachio
  • beef
  • fish
  • milk:

:

:

от admin