ԲԺԻՇԿԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՆՇԱՆՆԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾԻՑ ԱՌԱՋ․ ԵՂԵՔ ՈՒՇԱԴԻՐ — ingablog

Մասնագետը նշում են, որ հաճախ հիվանդներն ասում են, որ տարօրինակ սենսացիաներ են ունենում մարմնի վերին մասում։ Անհանգստությունը կարող է տարածվել ուսի, որովայնի, ձեռքերի, մեջքի, պարանոցի և նույնիսկ ծնոտի վրա: Այրոցն ու մարսողության խանգարումները կարող են ազդարարել բացասական դինամիկա: Եթե ​​այս հիվանդություններին ավելացել է նաև շնչահեղձությունը, ապա պետք է անհապաղ այցելել սրտաբանի։



Բժիշկների տվյալներով՝ սրտի կաթվածով հիվանդանոց ընդունված հիվանդների ավելի քան 50%-ը կրծքավանդակի շրջանում անհանգստություն է նկատել։ Ավելին, ինչպես նշել է սրտաբան, իրենք դա բնութագրում են որպես ոչ թե ցավ, այլ տհաճ սենսացիա։ Մարդիկ ունեն «ճնշում, սեղմում կամ ջերմություն կրծքավանդակում»։


Նա նաև զգուշացրել է, որ ձախ և աջ ձեռքերում միանգամից ծանրություը կամ այրումը նախազգուշացնող նշան է։ Եթե ​​այս վիճակը տևում է ավելի քան 10 րոպե, անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ շտապ օգնություն կանչել:



Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

от admin