Լավաշով ռուլետ սնկի միջուկով

լավաշ — 1 հատ
սունկ շամպինիոն — 300 գր
սոխ — 1 գլուխ
գազար — 1 հատ
բուսայուղ

Գազարը մաքրում ենք, լվանում, անցկացնում ենք քերիչով ու տապակում բուսայուղով լի տապակի մեջ:
Լավաշով-ռուլետ-3
Սոխը մաքրում ենք ու խորանարդաձև կտրատում, ապա տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:
Լավաշով-ռուլետ-4
Սունկը լվանում, մանր կտրատում ու նույնպես տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:
Լավաշով-ռուլետ-5
Բոլոր բաղադրիչները խառնում ենք ու ստանում համեղ միջուկ լավաշի համար:
Լավաշով-ռուլետ-6
Լավաշը փռում ենք սեղանին, լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում:
Լավաշով-ռուլետ-7
Զգուշորեն փաթաթում ու վերածում ենք ռուլետի, որից հետո դնում ենք սննդային տոպրակի մեջ ու 20 րոպե թողնում սառնարանում:
Լավաշով-ռուլետ-8
Այնուհետև հանում ենք սառնարանից, բաժանում ենք կտորների ու մատուցում:
Լավաշով-ռուլետ-9
Համեղ ռուլետը պատրաստ է։
Լավաշով-ռուլետ-10
Բարի ախորժակ: