Նախօրեին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 32–ամյա Նահապետ Մարգարյանը. նա 44–օրյա պատերազմի մասնակից էր — ingablog

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՃԻՃՈՒՆԵՐԻՑ


32–ամյա Նահապետը Վայոց Ձորի մարզի Թառաթումբ բնակավայրից էր։ Նա սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել Հայաստանի Զինված ուժերում։ Նահապետը 44–օրյա պատերազմի մասնակից էր։



Նահապետ Մարգարյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28–ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 28–ին, ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել էր: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:


Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:


Կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն է իրականացրել եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ հասցրել:

«Ընդ որում, ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում եւ Ադրբեջանի ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

от admin