>

Բա ասում էիք արտաքին քաղաքականությունում «վեկտորները չենք փոխում»․․․


Այդ դեպքում ի՞նչ է փոխվել, որ հիմա էլ Արմեն Սարգսյանն է ադրբեջանցի ուսանողին ասում արցախյան պատերազմի մասով․ «Ես մտածում եմ, որ մարդկային տեսանկյունից այն, ինչ կատարվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև և Լեռնային Ղարաբաղում, մեծ ողբերգություն [great tragedy] է։ Կյանքեր են կորցվել ոչ միայն Ադրբեջանում, այլև Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում։ Կարծում եմ, որ մենք պիտի անենք ամեն հնարավորը արդարություն և երկար տարիների խաղաղություն ստեղծելու համար»։








Քոչարյանի զոհերը

Ընդ որում ադրբեջանցի ուսանողի հարցը բավականին պարզունակ էր, փորձված դիվանագետի համար հաստատ խնդիր չէր տեղը-տեղին պատասխանելը, որ ըստ էության Ադրբեջանն է, որ չի ուզում խաղաղ հանգուցալուցում, վերահսկողության մեխանիզմների հաստատում, որ հենց Ադրբեջանն է, որ չի ընդունում մեր ապրելու և գոյության իրավունքը ու հայատյացությունը դարձրել է պետական քաղաքականություն։

Էս ի՞նչ «մինսկիխմբյան» պատասխան է․ «մեծ ողբերգություն ․․․ կյանքեր են կորսվել․․․ արդարություն ու խաղաղություն»։ Մեծ ողբերգությո՞ւն է, որ հող ենք ազատագրել ու չենք թողել, որ ամբողջ Արցախի հայությունը պանդուխտ դառնա։


Այնպես չէ, որ նախկինում նման հարցեր ադրբեջանցիները չեն տվել, շատ ավելի կոշտ ու խորամանկ ձևակերպումներով էլ են տվել ու միշտ էլ տեղը-տեղին պատասխան են ստացել Սերժ Սարգսյանից, ասենք՝ Մյունխենում, Բեռլինում կամ Ստրասբուրգում։ Կամ ինչո՞ւ միայն Սերժ Սարգսյանից, տո՛ Քոչարյանն էլ է տոպկել, Նալբանդյանն էլ, ավելի ցածր մակարդակի օղակներում էլ հարյուրավոր տարբեր հանդիպումների ժամանակ․․․ Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն էլ իր հարուստ դիվանագատիկան պրակտիկայի ընթացքում նման հարցերի կոշտ պատասխաններ տվել է, հիմա ի՞նչ է փոխվել։



 

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->