>

Երբ մենք ամուսնացանք, նոր էր լրացել 18 տարեկանս, իսկ նա 23 էր: Մեր հարաբերությունների սկզբից էլ երազում էինք երեխա ունենալու մասին:

Մայրիկս՝ այն թվերին տարբեր հիվանդանոցներում ծանոթներ ունենալով, կանչեց ինձ տեսնելու մի փոքրիկի, ումից հրաժարվել էին: Եվ ես գնացի…




Քոչարյանի զոհերը

Երբ սկսեցինք անցնել մանկատանը թողնված նորածինների պալատով,  հայացքս պատահաբար դիպչեց երկնագույն աչքերի հայացքի: Երկուսս էլ քարացանք. նա ինձ էր ուսումնասիրում, ես՝ նրան:





Մայրիկս քաշեց ձեռքիցս, բայց ես արդեն աննորմալի պես ամուր բռնել էի աղջնակին: Մոտեցավ մայրիկի ծանոթը՝ վարիչը և ասաց, որ նրա մոտ շատ դիագնոզներ կան, վաղաժամ ծնված, կենսաբանական մայրը անծանոթից է նրան ունեցել, իսկ ամուսինն էլ ստիպել է հրաժարվել երեխայից:

Բայց ինձ արդեն ոչ ոք էլ պետք չէր. իմ Նաստյան, իմ աղջիկը: Ուղիղ մեկ ամիս գաղտնի գնում էի նրա մոտ, իսկ հետո որոշեցի ասել ամուսնուս. «Խնդրում եմ, հետո ինչ կուզես արա, մենք քեզ չենք անհանգստացնի, միայն թե օգնիր»:


Եվ նա օգնեց:

Չեմ պատմի մանրամասները, բոլոր դժվարությունների մասին, բայց երկու ամիս անց երկար սպասված երջանկության այդ մասնիկը  օրինական կերպով հասավ մեր տուն: Իսկ նորաթուխ հայրիկը բոլորին հերթով զանգում և բարձր ասում էր. «Աղջիկս է ծնվե՛լ…»



Անցել է 24 տարի: 12 տարի է, ինչ թաղել եմ ամուսնուս: Բայց երբեք չեմ փոշմանել, որ գնացել եմ այդ քայլին: Չխոսեմ էլ այն մասին, թե ես ու աղջիկս միմյանց որքան շատ ենք սիրում:

Ես ամեն ինչ արել եմ և կանեմ, որ նա երջանիկ լինի: Եվ հաճախ հպարտանում եմ դստրիկովս՝ խելացի է, գեղեցիկ, բոլորից լավն է:

Նյութը հրապարակման պատրաստեց info-arm.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->