>

Երեխաները ներսից ոտքերով հարվածում են արգանդի պատերին՝ ճանաչելով իրենց մարմինների սահմանները՝ ասում են Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:


Նրանք հետևել են հղիության 31-42-րդ շաբաթում ծնված 19 նորածինների շարժումներին և արագ քնի փուլի ընթացքում ուղեղի աշխատանքին։ Ամեն անգամ, երբ փոքրիկը շարժել է իր ոտքը և ձեռքը, ակտիվացել է ուղեղի համապատասխան կիսագունդը։








Քոչարյանի զոհերը

Որքան փոքր է եղել երեխան, այնքան ինտենսիվ է աշխատել նրա ուղեղը։ Առավել ուժեղ փոփոխություններ են արձանագրվել վաղաժամ ծնված երեխաների մոտ, որոնք դեռ պետք է գտնվեին արգանդում։


Գիտնականների կարծիքով՝ ձեռքերի և ոտքերի շարժումները հղիության վերջին երեք ամսվա ընթացքում նպաստում են ուղեղի կիսագնդերի աճին, որոնք կապված են զգայունակության սենսորների հետ, ինչպես նա սեփական մարմնի ընկալման զգացողության հետ։



Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->