>

Վերջերս մի  բաժանված կին համացանցում էր տեղադրել  բոլոր ամուսնացած կանանց ուղղված նամակը, որտեղ ասում էր. «7 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո, բաժանվեցի ամուսնուցս։ Ելնելով իմ փորձից, ուզում եմ կիսվել ձեզ հետ որոշ կարևոր մտքերով, որոնք ես իմացա իմ ամուսնական կյանքի ընթացքում։ Միայն բաժանվելուց հետո ես հասկացա, որ մենք՝ կանայք ամուսնական կյանքի համար կրում ենք նույնքան պատասխանատվություն, որքան տղամարդիկ»։

Խորհուրդները կանանց համար են, բայց օգտակար կլինեն նաև տղամարդկանց։

1 Կենտրոնացեք ամուսնու դրական, ոչ թե բացասական հատկանիշների վրա։

2 Սիրով զբաղվեք։ Հաճախ և շատ, հատկապես այն ժամանակ, երբ դա ձեզ դուր չի գալիս։ Սա այն միջոցն է, որը հարթում է ձեր միջեւ առաջացած խնդիրները։ Եթե դուք զգում եք, որ հեռանում իրարից, ապա հանեք հագուստն ու մոտեցեք նրան։

3 Լսեք խորհուրդներ հաջող ամուսնական կյանք ունեցող տարեց և իմաստուն կանանցից։ Հնարավոր չէ որոշումներ կայացնել հիմնվելով էմոցիաների վր: Հիշեք, որ ձեր տարեկից կանանց խորհուրդները խիստ տարբերվում են տարեց կանանց խորհուրդներից։




Քոչարյանի զոհերը

4 Ձեր ամուսնուն տվեք սթափվելու հնարավորություն։ Մի կարծեք, որ նա անտեսում է ձեզ, պարզապես տղամարդիկ ինքնամփոփ են դառնում կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։

5 Մի փորձեք փոխել կամ ուղղել ձեր տղամարդուն։ Ամեն մեկն ունի կյանքի իր ուղին։


6 Հաճախ հիշեցրեք նրան, որ ուժեղ է, հզոր, խելացի: Տղամարդիկ, հաճախ են մոռանում այդ մասին։





7 Ձեր ամուսինը ընտրել է հենց ձեզ։ Մի մոռացեք այդ մասին, բայց և մի կարծեք, որ այդպես էլ պետք է լիներ։

8 Ծիծաղեք նրա կատակների վրա, եթե նույնիսկ դրանք ծիծաղելի չեն։

9 Պատասխանատու եղեք ձեր ռեակզիաների համար: Գիտակցեք ձեր էմոցիաները և համապատասխան արձագանք տվեք ամուսնու քայլերին: Նույնը պետք է անի ամուսինը։

10 Պատրաստեք նրա համար բուտերբրոդներ։

11 Դժվարույթունների պահին եղեք հանգիստ և նուրբ, վստահություն ներշնչեք նրան սեփական ուժերին նկատմամբ։

12 Եղեք հանգիստ, երբ նա վերադառնում է տուն։ Թույլ տվեք նրան հանգստանալ:

13 Սիրեք նրան այնպես, ինչպես նա է ցանկանում, այլ ոչ թե այնպես, ինչպես ձեզ է ճիշտ թվում։ Իմացեք սիրո տարբեր լեզուներ։


14 Գեղեցիկ եղեք։ Որքան կանացի լինեք, այնքան շատ նա կհիշի իր դերի մասին:

15 Եղեք նրա կողքին։ Նվիրեք նրան ձեր ժամանակը և ուշադրությունը, երբ նա դրա կարիքն ունի։

16. Նրա մոտ մի խոսեք այլ տղամարդկանց մասին՝ անգամ ֆիլմի կերպարի: Մի համեմատեք նրան այլ ուրիշների հետ, դա վիրավորում է նրանց ինքնասիրությունը:

17. Պատրաստ եղեք նրան հրապուրելու: Հասկացրեք, որ անընդհատ զգում եք նրա կարիքը:

18.  Օտարներից համացանցում խորհուրդ մի հարցրեք: Նրանք ձեզ չեն ճանաչում եւ կարող են սխալ խորհուրդներ տալ:

19. Ժամանակ տվեք նրան: Երբեմն զույգերը կարիք են ունենում վերագտնելու իրենց «եսը»:

20. Խոցելի եղեք, մի վախեցել կիսվել ձեր վախերով ու զգացմունքներով:Նրանք գնահատում են անկեղծությունը: Ընդունեք սեփական սխալները:



21. Թույլ տվեք տղամարդուն սիրել ձեզ այնպես, ինչպես ճիշտ է համարում:

22. Մի վախեցեք բաց լինել: Ժամանակի հետ դա կստեղծի մեծ վստահություն:

23. Երբեք, լսում եք երբեք, մի քննադատեք նրան հանրության մոտ: Նա պետք է վստահ լինի, որ դուք իր թիկունքին եք կանգնած: Արեք դա առանձին:

24. Գտեք ընդհանուր նպատակներ, երազանքներ ու հրապուրանքներ: Զարգացեք միասին: Շատ ծիծաղեք: Սիրահարվեք կրկին ու կրկին:

25. Հարգեք նրան: Երբեմն մենք չենք կարողանում առաջ շարժվել, որովհետեւ մեր գլխում ստեղծել ենք ամուսնու այնպիսի կերպար, որը կարդարացնի մեր թուլությունները:

26. Թույլ մի տվեք ֆինանսական խնդիրներին կանգնել ձեր միջեւ:

27. Հիշեք, ձր ամուսինն օգնել է ձեզ դառնալ այն կինը, որ կաք այսօր:

28. Ներեք: Թույլ մի տվեք դեպքերին ձեզ դարձնել մեղքի գերի:

29. Մի թերագնահատեք պարզ հպումների ուժը: Դրանք երբեմն բառերից խոսուն են:

30. Միշտ ընտրեք սերը: Այն գործողություն է, ոչ թե էմոցիա: Բաց մի թողեք այն:

Հրաշալի խորհուրդներ, որոնց արժե հետեւել:

Սիրեք ու եղեք սիրված:

Աղբյուր՝ newsin.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->