>

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տիրող լարված իրավիճակը ոտքի է հանել նաև այս թատրոնից դուրս գտնվող դերասաններին: Նրանց հիմնական մասն իրենց գրառումներով սատարում են թատրոնի դերասաններին, ովքեր «պայքարի» մեջ են մտել թատրոնի տնօրեն, նախկին գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հետ՝ հայտարարելով գործադուլ:


Դերասան Վարդան Հովսեփյանն, ում հեռուստադիտողն առավել շատ հանդիպում է հեռուստասերիալում, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խնդրին՝ ղեկավար կազմին կոչ անելով՝ փոխել անհեթեթ որոշումները:








Քոչարյանի զոհերը

«Սոս պապիկի գլխավորած Համազգային Թատրոնի ամբողջ անձնակազմը տարիներ շարունակ քրտնաջան աշխատեց՝ անունը բարձր պահելով, ու մինչ օրս այդ լեգենդար դերասանի անվան թատրոնը բարձր աստիճանի վրա կանգնած է՝ իր դերասանական և «staff» անձնակազմով. ուզում եք փոխարինել ինչո՞վ կամ ումո՞վ, հո ձեզ ու ձեզ որոշելով չի՞:


Մի հատ նստեք, խորհրդակցեք, ձեր ծառաները չեն: Ու ասեմ ավելին, իմ ընկերներն են: Բա չեք մտածո՞ւմ, որ մարդկանց կատաղացնեք՝ ո՞ւր կհասնի: Փոխեք ձեր անհեթեթ որոշումը, քանի դեռ ուշ չէ:

Հարգանքներով բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են մնացել Համազգային Թատրոնին», — գրել է դերասանը:



Աղբյուր՝ Aysor.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->