>

Արմավիրում ԲՀԿ նախընտրական ծրագրիը ներկայացնելիս Գագիկ Ծառուկյանը դիմեց հավաքվածներին՝ «Պետք է ներդրումներ արվեն․ ներդրում որտեղի՞ց ա լինում, սիրելի՛ ժողովուրդ», հրապարակից մի մարդ արձագանքեց՝


«Ձեր խնամուց․ թալանածը թող հետ բերի․․․ էդ նույն բառերը իրան կարաք ասեք»։








Քոչարյանի զոհերը

Ծառուկյանն ասաց՝ ով մեղավոր է, պետք է պատասխան տա՝ ով ուզում է լինի․ «կապ չունի՝ ես կլինեմ, Պողոսը կլինի, Պետրոսը կլինի», բայց նաև նշեց, որ  մարդկանց հասցեին պետք է փաստերով, հիմնավոր խոսել․ «պարոն Փաշինյանը ասել է, ով ինչ հարց ունի, գրեք, համապատասխան ընթացք են տալիս, մեղավորները պատժվում են, արդարացիները՝ արդարանում։


Ոչ թե պետք է բամբասանք անել, մեկը մյուսի վրա ցեխ շպրտել, այլ էսօր եկել է պարոն Փաշինյանը, սկզբունքը դրել է, գիծը քաշել է, և բոլորը համապատասխան այդ սկզբունքով աշխատում են»,- ասաց նա՝ շարունակելով ելույթը տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին։



 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->