>

Լինել գեղեցիկ և առողջ, ունենալ համաչափ կազմվածք երազում է յուրաքանչյուր ոք: Սակայն բոլորը չէ, որ ունենում են կամքի ուժ և նպատակասլացություն: Ծուլությունը, հոգնածությունը շատ անգամ թույլ չեն տալիս վարել առողջ ապրելակերպ: ShowBiz.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում այն հայտնիներին, ովքեր առանձնահատուկ ուշադրություն են դարձնում իրենց կազմվածքին և իրենց սպորտային նկարներով կիսվում իրենց հետևորդների հետ:

Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում հաճախ է կիսվում մարզասրահում արած լուսանկարներով: Դերասանուհին մարզվում է և արդյունքն ակնհայտ է. Նա ունի գեղեցիկ ու համաչափ կազմվածք:

Արամեն ևս հայտնի է իր ակտիվ մարզական կյանքում: Նրան հաճախ կտեսնենք մարզասրահում կնոջ կամ ընկերոջ՝ Սյոմա Կոդաբաշյանի հետ:




Քոչարյանի զոհերը


Աննա Թովմասյանը հղիությունից առաջ մարզասրահից նկարներ էր հրապարակում: Այժմ ոչ շատ հաճախ, բայց երբեմն կրկին կտեսնենք նրա` մարզասրահից արած լուսանկարները:





Հրաչ Մուրադյանը շատ ակտիվ առողջ ապրելակերպ է վարում. Մարզվում է շատ և  հաճախ իր մարզչի հետ տեսանյութեր է հրապարակում:

Video Player

Media error: Format(s) not supported or source(s) not found

mejs.download-file: http://showbiz.am/wp-content/uploads/2018/02/27987380_2015335688736755_571789292469223424_n.mp4?_=1


00:00
00:00

 

Իվետա Մուկուչյանի համաչափ ու գեղեցիկ կառուցմածքը հայկակաn շոու բիզնեսի ամենաքննարկվող և գեղեցիկ կառուցվածքներից է: Ի տարբերություն շատերի` նա հաճախ է կրում տոպեր՝ ցուցադրելով իր հարթ որովայնը:

Արևիկ Ուդումյանը միշտ աչքի է ընկել իր սպորտային ակտիվությամբ: Անգամ բալիկի ծնունդը հաղորդավարուհուն չի խանգարել հետևել սեփական կազմվածքին: Սկզբնական շրջանում Արևիկը մարզվում էր տանը, հետո վերադարձավ մարզասրահ:

Սոֆի Մխեյանը հայկական շոու բիզնեսի ամենաաշխատասեր երգչուհիներից  է. Նա աչքի է ընկնում ոչ միայն իր ակտիվությամբ ու ջանասիրությամբ երգարվեստում, այլև մարզասրահում:



Եվա Ռիվասն առանձնանում է շատերից իր բարձրահասակ լինելով: Նա նույնպես իր ինստագրամում հրապարակում է լուսանկարներ՝ ցուցադրելով թե որքան տքնաջան է մարզվում և հպարտանում իր հասած արդյունքներից: Նրան նույնպես կարելի է տեսնել տոպով:

Չնայած դերասանուհի Շողեր Թովմասյանը չունի ավելորդ քաշ, բայց  հետևում է իր արտաքինին և պարբերաբար մարզվում է: Նրան նույնպես կարելի է դասել մարզվել սիրող հայտնիների շարքին:

Մայա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենաէլեգանտ կերպարներից է: Նա  սիրում է մարզվել և ունի գեղեցիկ կազմվածք:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->