>

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ՀՀԿ-ն անվանել է հանցագործների բանդա, որից հետո ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանն ու Մարգարիտ Եսայանը հայտարարել են, որ դատի են տալու նրան: Նրանք Արարատ Միրզոյանի հայտարարությունը որակել են ցինիզմի գագաթնակետ եւ պատժելի արարք: Արմեն Աշոտյանն ասել է, որ բազմաթիվ հանրապետականներ դատական հայցեր կներկայացնեն:


Սա ՀՀԿ-ի ցուցակի հոգեվարք հիշեցնող քարոզարշավի միակ պետականպաստ ու ազգանպաստ քայլն է, իսկական նվեր հանրությանը, եւ ահա թե ինչու: Արարատ Միրզոյանին զանգվածաբար դատի տալու պարագայում վերջինս ստիպված է լինելու ներկայացնել հիմնավորումներ ու փաստեր, ապացուցելու, որ ՀՀԿ-ն, իհարկե խոսքը տվյալ դեպքում այդ կուսակցության վերնախավի մասին է, հանցագործների բանդա է:








Քոչարյանի զոհերը

Այս պարագայում անհրաժեշտ է համակարգված եւ իրավաբանորեն գրագետ աշխատանք: Ոչ թե այն պատճառով, որ առաջին փոխվարչապետը հայտարարել է վիճելի ինչ որ բան: Տասնյակ սպանություններ, կոռուպցիա, իշխանության յուրացում ընտրությունները կեղծելու, ընտրակաշառք բաժանելու միջոցով, քրեական օրենսգիրքն ընդգրկող գրեթե բոլոր հոդվածներով այլ դեպքեր, այնքան բացահայտ, որ դրանց մասին բոլորը գիտեն, եւ մամուլն էլ պարզապես անցյալ տասնամյակին հեղեղված էր համապատասխան նյութերով:

Մյուս կողմից, պետք է նկատել, որ ՀՀԿ-ականների մոտ թղթերով, ըստ սահմանման, ամեն ինչ կարգին է, կան համապատասխան դատական որոշումներ եւ այլն: Կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ առայժմ խոշոր հաշվով իրավիճակային բնույթ է կրում, երբեմն կրելով ներքաղաքական զարգացումների կնիքը, ինչն էլ կասկածներ է առաջացնում դրանց հիմնավորվածության վերաբերյալ:


Սակայն Արարատ Միրզոյանին զանգվածաբար դատի տալու պարագայում, ինչը խոշոր հաշվով նշանակում է դատի տալ նաեւ կառավարությանը, անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում: Եվ այս դատավարությունը կարող է դառնալ պատճառ, որ կոռուպցիայի եւ այլ հանցագործությունների դեմ պայքարը վերածվի ինստիտուցիոնալ համակարգված գործընթացի, վերացնելու ոչ միայն հետեւանքները, այլեւ պատճառները:



Դա կունենա նաեւ կանխիչ նշանակություն հետագա իշխանությունների համար, միեւնույն ժամանակ՝ կտրվի սպառիչ իրավա-քաղաքական գնահատական ՀՀԿ-ի գործունեությանը, ինչն անհրաժեշտ է քաղաքական դաշտի առողջացման համար:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->