>

Գյումրիում պտտվող տարաբնույթ խոսակցություններ ու վարկածներ կան՝ կապված գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության հետ: Խոսակցություններից մեկի համաձայն` կնոջը սպանել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող մի զինվորական:

Սպանվածի աղջիկը՝ Անահիտ Ղուկասյանը, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենք թշնամիներ չեն ունեցել, եւ չի կարող պատկերացնել, թե ով է իր մորը սպանել:




Քոչարյանի զոհերը

«Մամաս սովորականի նման ժամը 7-ին ելավ, գնաց, որ 7:30 հասնի իրա գործին: Ու էդ ժամանակ էլ դեպքը եղել է: Մեր տան անկյունը արանքըմ կա, մտցրել է ըդտեղ, ծեծել է, մենք ըմպես մարդիկ չենք, որ թշնամիներ ունենայինք»,- պատմեց սպանվածի դուստրը:





Ղուկասյաններն ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Տանը նաեւ տատիկ կա, սպանված Ջուլիետա Ղուկասյանի մայրն է, առաջին կարգի հաշմանդամություն ունի եւ հենաշարժողական խնդիրներ:

Սպանված կնոջ հուղարկավորությունը կկազմակերպի Գյումրու քաղաքապետարանը, քանի որ Ղուկասյանները նման հնարավորություն չունեն: «Աղջիկն արդեն եկել, համապատասխան դիմումը լրացրել է, այն, ինչը կապված է հանգուցյալի եւ հուղարկավորության հետ, մենք կանենք, ունենք այդպիսի ֆոնդ եւ գումար»,- ասաց Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանը:


Ջուլիետա Ղուկասյանը 2015 թվականից է աշխատել բնակկոմունալ բաժնում, հանգիստ, մարդամոտ, ոչ կոնֆլիկտային կին էր,- ասաց Սամսոնյանը: Կատարվածը նաեւ նրան է զարմացրել:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1961 թվականին ծնված Գյումրու բնակիչ  Ջուլիետա Ղուկասյանը, ով հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է պոլիտրավմա գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ): Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->