>

Այսօր լուսաբացին Գյումրու Սլաբոդկա փողոցում դաժանորեն սպանված քաղաքապետարանի աշխատակից Ջուլիետա Ղուկասյանի աղջիկը դիմում է գրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ խնդրելով, որ քաղաքապետարանը հոգա հուղարկավորության ծախսերը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնից։


Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով՝ իրենք որեւէ տեղեկություն չունեն՝ ինչ պատճառով է անհայտ անձը ծեծել 57–ամյա տիկնոջը, վերջինս աչքի չի ընկել ագրեսիվ պահվածքով, ունեցել է բարի համբավ. «Ինքը հանգիստ մարդ ա եղել, ոչ մի բողոք չկա իրենից։ Շատ նորմալ է եղել ամեն ինչ, ինքը անապահով ընտանիքից էր։ Ոչ մի խնդիր չի եղել աշխատակիցների հետ»։








Քոչարյանի զոհերը

Մեզ նաեւ փոխանցեցին, որ քաղաքապետը դեռ չի արձագանքել աղջկա խնդրանք–դիմումին։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմաց անհայտ անձը հարձակվել է 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար, ու դաժանաբար ծեծել է նրան։ Կնոջը շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել։ Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:


Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):



Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկություն:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->