>

Վրաստանի ընդդիմությունը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Թբիլիսիում, բողոքելով նախագահի ընտրության արդյունքի դեմ: Ընդդիմությունը համարում է, որ ընտրությունը եւ իշխող Վրացական երազանք դաշինքի աջակցություն ունեցող Սոլոմե Զուրաբշիվիլիի հաղթանակը տեղի է ունեցել անօրինականությամբ, կեղծիքով: Իշխանությանը տրվում է մինչեւ դեկտեմբերի 16-ը ժամանակ՝ իրավիճակը քննարկելու աշխատանքային խումբ ստեղծելու եւ քննարկումներ սկսելու համար: Այլապես ընդդիմությունը կարող է պահանջել ընդհուպ խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Վարդերի հեղափոխությունից հետո տարածաշրջանում «ժողովրդավարության կղզյակ» դարձած Վրաստանը ներկայում ակնհայտորեն կորցրել է այդ դերը: 2012 թվականի խորհրդարանի ընտրությանը տեղի ունեցած փաստացի իշխանափոխությունը դիտարկվեց որպես վրացական ժողովրդավարության հաղթանակ, սակայն հետագա զարգացումները գործնականում ցույց են տալիս այլ պատկեր եւ վրացական «ժողովրդավարության» այլ բաղադրություն:




Քոչարյանի զոհերը

Ինչպիսի հանգուցալուծում կստանա իրավիճակը հարեւան երկրում: Մի բան աներկբա է, որ Հայաստանը արմատապես շահագրգռված է Վրաստանի կայունության հարցում: Հայաստանի համար հույժ կարեւոր է նաեւ, որ կասկածի տակ չէ այդ երկրի եվրատլանտյան ընթացքը, ինչն առանցքային նշանակություն ունի Կովկասի ռազմա-քաղաքական անվտանգային համակարգի հավասարակշռության համար, լինելով այդ հավասարակշռությունն ապահովող հիմնարար բաղադրիչ:





Վրաստանում վարդերի հեղափոխության հաղթանակով խոշոր հաշվով սկզբունքորեն լուծված հարցերից մեկը հենց այդ հարցն էր: Դրա համար Թբիլիսին անցավ դժվարին ուղով, այդ թվում 2008-ի հնգօրյա պատերազմով: Վրաստանն այդպիսով իր վրա վերցրեց Կովկասի եվրասիական ծայրագավառացում թույլ չտալու բարդ առաքելությունը, ռեգիոնը դուրս բերելով նաեւ 100-ամյա ռուս-թուրքական պայմանագրային ստատուս-քվոյից, որից ռեգիոնը դուրս բերելու առաջին քայլը կատարել էին Հայաստանն ու Արցախը՝ պատերազմի հաղթանակով: Ընդ որում հատկանշական է, որ այդ առաքելությունն իրականացնելու հարցում դարձյալ առանցքային էր ժողովրդավարության դերն ու «ժողովրդավարության կղզյակի» կարգավիճակը, որ ուներ Հայաստանը եւ ինչը թույլ տվեց ապահովել ռազմական հաղթանակի միջազգային լեգիտիմությունը:

Հայաստանն ու Արցախն իրենց վրա էին վերցրել հիմքը դնելու ծանր բեռը: Վրաստանը վարդերի հեղափոխությամբ եւ հետագա մի քանի տարիների բարդ ընթացքով կրեց բեռի իր բաժինը, կառուցելով որոշակի պատեր եւ ապահովելով եվրատլանտյան անվտանգության համակարգի ներկայությունը Կովկասում, ավելի շուտ այդ ներկայության «արտաթուրքական» մեխանիզմը, այդպիսով նաեւ Թուրքիան զրկելով այդ հարցում «մենաշնորհից»:


Հայաստանն ու Վրաստանը գործնականում հաջորդական փուլային պատասխանատվությամբ «վերափոխում» են Կովկասը, ռազմա-քաղաքական ստատուս-քվոն եւ անվտանգության ու զարգացման համակարգը:



Վրաստանի նախագահի ընտրությանը հաջորդում են հետընտրական բողոքն ու հնարավոր լարվածությունը, Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության ֆոնին, որով մեծ հավանականությամբ կամբողջանա գործնականում ՄԱԿ մակարդակում ֆանտաստիկ օրինակ բնորոշված հայկական թավշյա հեղափոխության արդյունքը:

Այդ իմաստով խիստ խորհրդանշական է, որ ներկայում ռեգիոնի ռազմա-քաղաքական վերափոխման երրորդ՝ այսինքն արդեն ժողովրդավարության պետական մոդելավորման միջոցով դրա ամրացման փուլը իր ծանրության կենտրոնով տեղափոխվում է Հայաստան՝ թավշյա հեղափոխությամբ, Հայաստանին անուղղակիորեն վերադարձնելով «ժողովրդավարության կղզյակի» կարգավիճակը, որով փաստորեն Հայաստանն ու Վրաստանը «փոխնիփոխ» իրականացնում են ռեգիոնի պատմա-քաղաքակրթական վերափոխումը, ձեւավորելով անվտանգության համակարգի առանցքային դերակատարների նոր կազմ, նոր դերեր եւ նոր բովանդակություն:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->