>

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝


Մարությանի թիմը մի հատ ԿԱՐԳԻՆ աշխատելու ձևա գտել: Չգիտեմ հատուկ են անում, թե այդպեսա ստացվում, բայց այն թեմաները որոնց մասին խոսակցությունները սկսում են թափ հավաքել, միանգամից «խփում են» այդ թեմային:








Քոչարյանի զոհերը

Օրինակ: Հիմա ինչի՞ մասին են օր ու գիշեր խոսում: Նախընտրական պաստառներից ու դրանց անիմաստ փակցնելուց: Քաղաքապետը ոչ տարավ , ոչ բերեց որոշում կայացրեց, որ թաղապետարանները սկսեն մաքրել պատերը պաստառները: Հա, չսպասեց ընտրությունը ավարտվի, հաշվի չառավ, որ իր ընտրվելու ժամանակ էլ գրեթե նույնն էր կատարվում: Որոշեց մաքրել քաղաքը ու ամենաշատ խոսացվող թեման միանգամից փակեց:


Մյուս թեման ո՞րն էր: Իհարկե իր պաշտոնավարման առաջին օրվանից Մարության գիտեր, որ բոլորը ատամները սրած սպասելու են Երևանի տոնածառին: Տարիներ շարունակ մարդկանց պահանջած ՆՈՐ ՏՈՆԱԾԱՌԸ, արդեն իրականություն է:

Թվումա փոքր հարցեր են, բայց նման կերպ աշխատանքը հաճելի է: Այսօր ժողովուրդը պահանջում է մաքուր, առանց պոստեռների պատեր, պահանջում է նոր տոնածառ, վաղը ավելի կարևոր հարցեր կպահանջի ու Մարությանի թիմը դրանք էլ պետքա լուծի: Սենց , որ տեմպը պահեն մեծ հավանականություն կա, որ կամաց-կամաց Երևանը փայլելու է: Բայց դրան նպաստողը բացառապես երևանցիները պետքա լինեն, որպեսզի միշտ, ամեն օր պահանջեն, ստիպեն, բարձաձայնեն իրենց խնդիրների մասին: Հավատացեք, ոչ մեկ ձեր փոխարեն չի մտածելու ձեր մասին, դուք պետքա ստիպեք, որ ձեր խնդիրները լուծում ստանան:



 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->