>

Գյումրու Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն՝ ակտիվիստ, բնապահպան Հայկ Բարսեղյանին, բարկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 71մլն դրամ արժողությամբ նոր տոնածառ գնելու որոշումը: Նրա խոսքերով ՝ Հայկ Մարությանն իր ընկերն է, սակայն չարտահայտվել չի կարող:


«Նոր տոնածառն արժե 150-200հզր դոլար: Հայկ Մարությա՛ն, դուք մասնակցեցիք Գյումրիում անօթևանների համար կազմակերպված  դրամահավաքին եւ 1000 դոլար նվիրաբերեցիք: Գիտեք  բնակարանի արժեքը Գյումրիում, մեկ սենյականոց բնակարանը մոտ 6500 դոլար է, ուզում եմ հասկանամ՝ 200հզր դոլարով քանի անօթևան բնակարան կունենար:








Քոչարյանի զոհերը

Երբ ընտրվում էիք քաղաքապետ, հայտարարեցիք, որ կարմիր գծերն անհրաժեշտ են նրա համար, որ մանկապարտեզների հարցը լուծվի: Ես իմ շինարար ընկերներից տեղեկացել եմ, որ մի տարածքը սարքելու համար մոտ 10հզր դոլար է պետք, պատկերացնում եք, թե այդ գումարով ինչքան տարածք կսարքեին  ու էդ կարմիր գծերը կհանվեին: Այս բոլորը հանկարծ դարձան անիմաստ, ու  չգիտես ինչու՝ տոնածառը լավը չէր»,-ասում  է Հայկը՝ ընդգծելով, որ Երևանի  նախկին տոնածառը  քաղաքի համար շատ կոլորիտային եւ  յուրահատուկ էր:

«Հայրս էր միշտ էս օրինակը լավ բերում: Ինչխոր ծակած,  փտած դոմիկի  զալի մեջտեղը լուստր կախես: Այսինքն՝ այսքան պրոբլեմների մեջ բան ու գործ չունենք, 200հզր-ոց տոնածառ պիտի տնկենք: Կենտրոնում զիբիլը խեղդում է…, 10-15մանկապարտեզ  ոտքի կկանգներ: Ստացվում է՝մենք նույն կեղտի մեջ ենք: Սերժի կինոյից հելանք, տոնածառի կինո մտանք:


Էս քննադատությունները ինքնանպատակ չեն, եթե իշխանությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, մտահոգված է Հայաստանի բարեկեցիկ ապագայով, իրենք առավել ևս պիտի ցավեն ու առաջիկա ընտրություններին վախենան ձայն  կորցնելուց, դրա համար նստած սպասում եմ նորության, որ անմիջապես տոնածառը հետ են տվել»,-եզրափակում է ակտիվիստը:Հիշեցնենք, որ Հայկ Բարսեղյանը հեղափոխական  ակտիվիստներից էր:



Հայկ Բարսեղյանի համաքաղաքացին՝ ծնունդով գյումրեցի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ տեղեկացնում է. «Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով»:

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->