>

Կոշիկի ընտրությունը շատ բան կարող է պատմել կնոջ մասին: Ուզում եք համոզվել:




Քոչարյանի զոհերը

Միայն պետք է ընտրել ներկայացված կոշիկներից մեկը: Ընտրեք այն կոշիկը, որը միանգամից կհավանեք:





  1. Կանացի ու ռոմանտիկ

Դուք գիտեք, թե ինչպես է կառուցված աշխարհը ու չեք հավատում, որ իսկական տղամարդիկ գոյություն չունեն:  Դուք բարեսիրտ, մի քիչ միամիտ, բայց միաժամանակ յուրահատուկ հոտառությամբ օժտված մարդ եք: Սիրտը կաող է թելադրել ձեզ, ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում: Մի անտեսեք սրտի ձայնը: Այն ձեզ չի հիասթափեցնի:

  1. Ազնվական ու նրբագեղ

Դուք հիասքանչ տեսք ունեք նույնիսկ ամենահասարակ հագուստով: Տղամարդիկ շռայլում են հաճոյախոսություններ, նշելով, որ ձեր աչքերում կարելի է խեղդվել: Դուք հպարտ եք ու թույլ չեք տա ձեզ նեղացնել: Այդպես էլ շարունակեք:


  1. Իսկական հանուելուկ

Ձեր տեսակի կանայք  տղամարդկանց շատ են հետաքրքրում: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում բացահայտել ձեզ: Ձեր բազմաշերտ անհատականությունը հիացնում ու զարմացնում է: Դուք գեղեցիկ եք, բայց կարծում եք, որ կարեւորը կյանքում դա չէ:  Չնայած տղամարդկանց շրջանում ձեր հայտնիությանը, դուք հավատարիմ եք միայն մեկին: Նրա հետ պատրաստ եք հաղթահարել բոլոր դժվարությունները:

  1. Իդեալական կին

Այսպիսի կնոջ մասին երազում է ցանկացած տղամարդ: Դուք գեղեցիկ եք հագնվում, կարողանում եք ձեզ լավ ներկայացնել, լավ տնտեսուհի ու սիրուհի եք: Կրքոտ ու ուժեղ անձնավորություն: Կարող եք դառնալ լավ ղեկավար, ում կհարգեն եւ ումից կվախենան: Ինքնավստահ եք, քանի որ գիտեք, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատի վրա:

  1. Անկեղծ ու բարեհոգի

Ձեր մեջ չկա եսասիրության ոչ մի կաթիլ, դուք միշտ մտածում եք ուրիշների մասին: Երիտասարդ տարիքում հաճախ եք սխալվել, սիրահարվելով սխալ տղամարդկանց: Մի կրկնեք նույն սխալը: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեզ: Դուք արժանի եք նրանց, ովքեր ձեզ ձեռքերի վրա կտանեն:  Ձեր մեջ նաեւ թաքնված տաղանդ կա, որը պետք է փորփրել ու գտնել:



  1. Յուրահատուկ անձնավորություն

Դուք հիացնում եք առաջին հայացքից: Ձեր մեջ այնպիսի բան կա, որը չկա մյուս կանանց մեջ: Դուք գնում եք ձեր ճանապարհով գլուխը բարձր պահած: Ոմանք դա ընդունում են որպես սառնություն, սակայն դա այդպես չէ: Պարզապես դուք վստահ գիտեք, թե ինչ եք ուզում:  Եվ ստանում եք դա:

Եթե հավանեցիք , կարող եք կիսվել ընկերների հետ:

Աղբյուր՝ Newsin.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->