>

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պարզաբանել է հայկական ԶԼՄ-ներում հրապարակումներին, ըստ որոնց՝ կան տեղեկություններ, որ Գյումրիում 57-ամյա կնոջը դաժան ծեծի է ենթարկել ու սպանել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Հայ իրավապահների կողմից առայժմ պարզաբանումներ չկան, թեեւ կասկածյալը ձերբակալված է: Իր հերթին, ռուսական կողմը չի հերքել, որ բազայի զինծառայողներից մեկը ժամանակին չի վերադարձել ծառայության վայր:


Դաժան դեպք է, եւ եթե հաստատվի, որ իսկապես դրան խառնված է ռուս զինծառայողը, ապա դժվար չէ պատկերացնել, թե Պերմյակովի ոճիրից հետո դա ինչ ազդեցություն կունենա մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս պայմաններում, եթե հայկական կողմը ցուցաբերում է զսպվածություն, ՌԴ դեսպանատան այդ արձագանքը հարցեր է առաջացնում առայժմ այլ հարթության վրա:








Քոչարյանի զոհերը

Մասնավորապես, ի՞նչ է նշանակում այս ձեւակերպումը. «Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում…»: Նախ, մամուլը Հայաստանում ազատ է, ինչպես եւ, ենթադրվում է, Ռուսաստանում, եւ ըստ այդմ՝ ո՞ւմ առաջ պետք է պատասխան տա, եւ մասնավորապես դա ՌԴ դեսպանատան ի՞նչ գործն է: Բացի այդ, ի՞նչ իրավունքով է դեսպանատունը բնութագրումներ տալիս ներքաղաքական եւ առավել եւս օրինական գործընթացին՝ ընտրություններին:

Դեսպանատան այս հայտարարությունը հնարավոր է բնութագրել որպես անթաքույց եւ կոպիտ միջամտություն, եւ ավելին՝ այն հնարավոր է մատնում է ինչ որ մտադրություններ:


Բանն այն է, որ այս միջադեպը տեղի է ունենում Երեւանում նորաբաց տխրահռչակ Լազարեւյան ակումբի առաջին նիստից հետո, եւ դեսպանատան հայտարարությունն անկասկած «նախընտրական լազարեւյան» դրսեւորում է, ազդանշան տեղական կոլաբորացիոնիստներին ու որոշակի ուժերի՝ դրությունը «ոչ դյուրին» դարձնելու համար՝ ի արդարացումն դեսպանատան բնութագրման:



Ի դեպ, Լազարեւյան ակումբի նիստին մասնակցելու հրավերը չէին ընդունել Հայաստանի ղեկավարները՝ վարչապետը, ԱԺ նախագահը, նախագահը: Հետո նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր ակումբի մի քանի անդամների՝ նրանց անհարմար վիճակից թերեւս հանելու համար: Բայց երեւում է նրա բարեկրթությունը ճիշտ չի ընկալվել լազարեւյան քաղաքական ծերանոցի կողմից:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->