>

«Ես կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին քվեարկել բացառապես ՀՀԿ-ի օգտին, որովհետեւ ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել իշխող վարչախմբի օգտին: Ամեն ձայնը, որ քաղաքացուց կգնա նրան, դա կլինի կրակոց՝ Արցախի վրա, ով իրեն չի համարում ՀՀ քաղաքացի, դա արդեն իրենց գործն է»,- այսօր հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարով առաջադրված թեկնածու Դավիթ Շահնազարյանը:


Հիշեցնենք, որ նրան այսօր հրավիրել էին ԱԱԾ, նոյեմբերի 27-ի իր՝ ասուլիսում  այն հայտարարության հետ կապված, բայց նա չի գնացել:








Քոչարյանի զոհերը

Շահնազարյանն ասաց.


«Ես կոչով դիմում եմ ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին, ողջ այդ համակարգի աշխատողներին, մի՛ արեք այնպես, որ դուք էլ նրանց հետ պատասխանատվություն կրեք, պիտի պաշտպանեք պետությունը այս չարիքից, որը կոչվում է  հեղափոխություն: Սա մեծագույն չարիքն է, որը պատրաստվում են մեր պետության եւ Արցախի համար: Սրանից հետո նման թղթեր ինձ չուղարկե՛ք, որովհետեւ այլեւս չկա ԱԱԾ-ի նկատմամբ իմ նախկին վերաբերմունքը:

Ուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել, կամ կալանքի օրդեր: Ինձ եւ հարյուր հազարներին 30 տարի առաջ չկարողացավ կանգնեցնել Խորհրդային միությունը իր հզոր ԿԳԲ-ով, իր բանտերով ու բանակով, մի հատ խորը շունչ քաշեք ու խելքներդ գլուխներդ հավաքեք: Այս վարչախմբի իշխանությունը կարճ է տեւելու, ավելի կարճ, քան դուք կարծում եք, մի՛ դառեք մեղսակից Փաշինյանին»:



 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->