>

Կառավարությունում արդեն կա այն նախագծի նախնական տարբերակը, որով պետք է փոփոխություններ լինեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որն էլ ենթադրում է նախարարությունների թվի կրճատում:


Այսպիսով Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ միավորվելու են գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները:








Քոչարյանի զոհերը

Երկրորդ բլոկով միավորվելու են մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ու կրթության և գիտության նախարարությունները:

Առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններն իրար հետ են միավորվելու, այս պահին քննարկումների արդյունքում էլ նախատեսված է սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների միավորումը: Հավանական է, որ սփյուռքի նախարարությունը կդառնա ԱԳՆ-ի մի բաժին կամ վարչություն:


Այս հաշվարկներով՝ առկա 17 նախարարությունների թիվը նվազում է՝ դառնալով 11:



Կառավարության աշխատակազմից այս տեղեկությունների վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ պաշտոնապես հայտարարելու համար որևէ բան չունեն, նախագիծը դեռ պատրաստ չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->