>

Հազդանի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ թեկնածուներից մեկի շտաբի պետը գումար է խոստացել, եթե ինքն ու իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։ Շտաբի պետը ձերբակալվել է։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունը։




Քոչարյանի զոհերը

Ոստիկանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.





«Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություների շրջանակում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժին է հրավիրվել նույն քաղաքի մի բնակիչ և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցող թեկնածուներից մեկի շտաբում, նույն շտաբի պետ Ա․Հ․-ն խոստացել է տալ գումարով ծրար՝ եթե քաղաքացին և իր կինը ընտրություններին քվեարկեն իր նշած թեկնածուի օգտին։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ա․ Հ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է։



Կատարվում է քննություն»։

Աղբյուր՝ Tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->