>

Երևանի Տարաս Շևչենկոյի անվան №42 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը XI դասարանի աշակերտներին կոչ է արել մասնակցել ԼԳՏԲ համայնքի աջակցության ակցիային: Այս մասին այսօր ասուլիսին հայտնեց տվյալ դպրոցի աշակերտներից մեկի ծնող, բժիշկ թերապևտ Լամարա Մանուկյանը:

«Ես անընդունելի եմ համարում նման հանգամանքը, հաշվի առնելով այն, որ դեռահասային տարքիում երեխաների մոտ սեռական կողմնորոշման մասին պատկերացումը հստակ ձևավորված չէ:

Նրա խոսքով, ուսուցչուհին նաև դաժանաբար ծաղրել է աշակերտներին, վիրավորել և անգամ ֆիզիկական բռնություն կիրառել:




Քոչարյանի զոհերը

«Ես այս փաստն ապացուցող ձայնագրություններ ունեմ: Դրանք բոլորը փոխանցվել են ոստիկանությանը: Նախաքննությունն արդեն ավարտվել է», – ասաց Մանուկյանը:





Նա, մասնավորապես տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը հրապարակավ խոսատցել է ծեծել բարձր դասարաների աշակերտուհիներին, դեռահասներին վիրավորական նկատողությունների միջոցով ստորացրել է (օրինակ՝ նրանց, ովքեր ավելորդ քաշ ունեին, խոստացել է նրանց փորից բռնցքամարտի տանձիկ սարքել ): Բացի այդ, հարվածելուց առաջ նա մատանու քարը հակառակ կողմով շրջել է, որպեսզի ավելի ուժեղ ցավ պատճառի:

Նա նաև սկսել է հնչեցնել լավ գնահատականների գները. Օրինակ՝ 8 գնահատականը ուսուցչուհին 80 հազար դրամ է գնահատել:


Հովհաննիսյանի վարքի պատճառները բժիշկ թերապևտը բացատրում է դպրոցում լարված իրավիճակով, որի պատճառոը ներկայիս տնօրենի դեմ բողոքի ակցիաներն էին:

«Տնօրենին աջակցող և հակառակը՝ չաջակցող ուսուցիչների միջև միջանձնային պայքար է գնում և դրանից տուժում են երեխաները: Իմ որդու դասարանում հիմնականում աջակցում են տնօրենին և դասղեկին, ինչի պատճառով էլ ուսուցչուհին սկսել է նրանց վրա զայրանալ», – ասաց նա:

Ծնողների բողոքներից հետո, Հովհաննիսյանը այլևս այդ դասարանին չի դասավանդում, սակայն շարունակում է աշխատել դպրոցում:



«Դպրոցի տնօրենի և ոստիկանների հետ զրույցում նա ամեն ինչ հերքում է: Մեր ցանկությունն է հասարակության ուշադրությունը հրավիրել աշակերտների դեմ հոգեբանական և ֆիզիկական բռնության փաստերին», – ընդգծեց նա:

Հոգեբան Տաթևիկ Նահապաետյանն իր հերթին ասաց, որ դեռահասների վրա նման ճնշումը, ծաղրը կարող է էական հետևանքներ ունենալ նրանց հոգեկանի վրա՝ ինքնասպանության մտքեր և լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացնելով:

«Դրա արդյուքնում դեռահասը կարող է պարփակվել և դադարել հավատալ իր ուժերին և իրեն», – ասաց նա:

med.news.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->