>

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԱԺ ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ հրապարակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ


Տիգրան Մուկուչյանը:








Քոչարյանի զոհերը

«Ժամը ութին մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները, ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 միլիոն 573 հազար 779 մարդ»,-հայտնեց Տիգրան Մուկուչյանը: Նա նաև նշեց, որ 465 քաղաքացի արդեն իսկ կատարել է իր ընտրությունը էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք ևս կամփոփվեն քվեարկության ավարտից հետո:


Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ  ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք և ընդգրկված է ընդհանուր թվով 1444 թեկնածու:

Նա հայտնեց, որ կազմավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից տասներկուսը՝ քրեակատարողական հիմնարկներում, և որոնք կբացվեն ավել ուշ: «Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները և տեղամաս այցելած ընտրողներն արդեն  կատարել են իրենց քվեարկությունը: Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ընդհանուր թվով 20 հազար 99 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, տեղի է ունեցել յոթ համալրում»,-ասաց ԿԸՀ նախագահը և հիշեցրեց, որ հանձնաժողովները կազմվում են տասն անդամներից:



Նա ասաց, որ  գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ և հատկացվել է, ընդհանուր առմամբ, 4 հազար տեխնիկական սարքավորում: «Ժամը ութի դրությամբ գործարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները, տեխնիկական սարքավորումների բոլոր մասնագետները ներկայացել են տեղամասային կենտրոններ: Այս պահի դրությամբ տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված տեղեկատվությունը հավաքագրվում է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը և նշեց, որ հինգ տեխնիկական սարքավորման պարագայում առաջացել են խնդիրներ, և օպերատիվ կարգով արձագանքվում են բոլոր խնդիրների դեպքում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->