>

Քիչ առաջ կարճատև վիճաբանություն եղավ Ճամբարակի 20/24 ընտրական տեղամասում։
Այստեղ բավականին շատ են քվեարկողին օգնելու համար գրանցվողները, ինչն առաջացրեց հանձնաժողովի անդամներից մեկի զայրույթը։


Դիմելով նախագահին` նա ասաց. «Ով գալիս ա օգնելու գրանցո՞ւմ եք»։ Ի պատասխան նախագահը նշեց, որ իրեն եթե դիմեն ինքը նկատի կունենա։








Քոչարյանի զոհերը

Բանն այն է, որ այստեղ օգնում են ոչ միայն տարեցներին, այլև երիտասարդներին։ Ընտրողներից մեկը պարզաբանեց, թե ինքը կարդալ չգիտի: Իսկ մյուսն ընդհանրապես ոչինչ չասաց, թե ինչու է իրեն օգնություն անհրաժեշտ։


Արդյունքում երիտասարդ աղջիկը քվեարկեց ինքնուրույն, իսկ նրան օգնության եկած տղան դուրս եկավ տարածքից:

Ի դեպ տարածքում քաղաքացիներից շատերն այնքան էլ լավ չեն տիրապետում քվեարկության ընթացքին։



Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->