>

Ժամը 04.45-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների գրեթե 81 տոկոսը (1702 ընտրական տեղամաս 2010 տեղամասերից)։

Ըստ այդմ՝ 70,47 տոկոսով (718182 ձայն) առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է։ Երկրորդ տեղում ձայների 8,33 տոկոսով (84913 ձայն) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է։

Երրորդում տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է ձայների 6,34 տոկոսով (64585 ձայն)։




Քոչարյանի զոհերը

Մյուս քաղաքական ուժերը 7-րդ գումարման Ազգային ժողով չեն անցնի։ Անհրաժեշտ անցողիկ շեմը հաղթահարելուն առավել մոտ է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը չորրորդ հորիզոնականում է ձայների 4,53 տոկոսով (46131 ձայն)։





Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝

Հայ Հեղափոխական Դաշնակցություն՝ 3,96 տոկոս (40376).


«Մենք» դաշինք՝ 2,06 տոկոս (20962),

«Սասնա ծռեր»՝ 1,8 տոկոս (18313),

«Օրինաց երկիր»՝ 1,02 տոկոս (10425),



«Քաղաքացու որոշում»՝ 0,67 տոկոս (6796),

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝ 0,51 տոկոս (5194),

«Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (5194)։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->