>

Հայաստանում հավաքների ազատության մասին օրենք ունենք, այնպես որ հավաքներ կարող են լինել:

Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար դեկտեմբերի 11-ից հանրահավաքներ են սկսվելու:




Քոչարյանի զոհերը





Ինչ վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը իր կալանավորումը քաղաքական վենդետա է համարում, Փաշինյանն ասաց.

«Ինչ վերաբերում է վենդետային, կարծում եմ՝ այդ հարցին նույնիսկ պատասխանել չարժի, որովհետեւ չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ինչ-որ կոնսպիրատիվ գործունեության համար:


Ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ: Եկեք մոնիտորինգ անենք, թե 2008-ից հետո ինչ են գրել լրագրողները, ինչ են ասել քաղաքական գործիչները եւ պարզ կլինի՝ սա վենդետա է, թե ոչ:

10 տարվա մամուլում երեւի ոչ մի բան այնքան շատ չի քննարկվել, քան այն, որ մարտի 1-ի ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ, եւ այդ ոճրագործների անունները պարզ է եղել:



Մամուլում ինչու չի քննարկվում, թե այդ ինչպե՞ս է լինում, որ քննչական խմբի ղեկավարը ապացույցներ կեղծող թիվ մեկ պաշտոնյան է: Դա ոչ մեկին չի՞ անհանգստացնում:

Այսինքն, որ 10 քաղաքացիների գնդակահարում են, դա վենդետա չի, իսկ որ դրա համար քրեական գործ է ընթանում եւ գործը բացահայտվում է, դա արդեն վենդետա՞ է»:

Աղբյուր՝ news.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->