>

Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Այժմ ես իրականում պետք է գտնվեի հիվանդանոցում, ևս մեկ ամիս պետք է ամեն օր լուսաբացին արթնանայի բուժքույրերի ձայնից և ասեղի ծակոցից (ամեն առավոտ արյուն են վերցնում), բայց ես հրաժարվեցի քիմիայի 5-րդ փուլից, քանիզի որդուս 7-ամյակը բաց թողնել չէի կարող:








Քոչարյանի զոհերը

Ասում են` Տերը մեր ուժերից վեր փորձություն չի տալիս, այո, իմ ուժերից վեր էր Դավիթիս տարեդարձին իր կողքին չլինելը, և Աստված ինձ ողորմաց ու նրա կողքին լինելու շնորհը տվեց:


Ես չգիտեմ, թե իմ շնորհը որքան կտևի, և որևէ մեկն այս կյանքում (առողջ, թե անառողջ) չգիտի, թե իր հետ հաջորդ րոպեին ինչ կպատահի, բայց այսօր ես երջանիկ եմ, որ որդուս կողքին եմ և մեկ վայրկյան անգամ չեմ տատանվում, քիմիայի մի կուրսը բաց թողնելու համար: Տերը ողորմած է:



Հ.Գ. Հավատավոր և ոչ հավատավոր իմ ընկերներ, հավատացեք, ՀԱՎԱՏՔԸ սարեր է շրջում: Այս մասին մի օր առավել անկեղծ կխոսեմ, թե ինչ պատահեց ինձ հետ, որին անգամ բժիշկները չեն հավատում»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->