>

Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում 13 ընտրատարածքներում ռեյտինգային կամ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածուների թվում ամենաշատ ձայներ հավաքել են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները:

Tert.am-ը ներկայացնում է ամենաշատ քվե ստացած պատգամավորների թեկնածուների տասնյակը:

1. Սասուն Միքայելյան-31,739 (թիվ 10 ընտրատարածք)




Քոչարյանի զոհերը

2. Արարատ Միրզոյան — 25,550 (թիվ 3 ընտրատարածք)





3. Ֆելիքս Ցոլակյան- 24,172 (թիվ 11 ընտրատարածք)

4. Գարիկ Սարգսյան -22,604 (թիվ 5 ընտրատարածք)

5. Ալեն Սիմոնյան-21,812 (թիվ 4 ընտրատարածք)


6. Սիփան Փաշինյան- 17,155 (թիվ 13 ընտրատարածք)

7. Դավիթ Գևորգյան -16,508 (թիվ 7 ընտրատարածք)

8. Արամ Խաչատրյան -15,038 ( թիվ 9 ընտրատարածք)



9. Սուրեն Պապիկյան-14,885 (թիվ 9 ընտրատարածք)

10. Վարազդատ Կարապետյան -14,616 (թիվ 8 ընտրատարածք)

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացել են խորհրդարանական ընտրություններ: Ըստ նախնական տվյալների՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայնով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:

ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->