>

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած 150 795 քաղաքացի չի քվեարկել ոչ մի ռեյտինգային թեկնածուի օգտին: Այլ կերպ ասած՝ այսքան քաղաքացի չի կողմնորոշվել ռեյտինգային թեկնածուների հարցում և ձայնը տվել է միայն դաշինքին կամ Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, ինչպես քարոզարշավին ներկայացնում էին դաշինքի թեկնածուները:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքն ստացել էր 884 849 ձայն կամ 70.44%: Իսկ 13 ընտրատարածքների «Իմ քայլը» դաշինքի բոլոր ռեյտինգային թեկնածուները միասին հավաքել են 734 054 ձայն:

1-ին ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն) դաշինքի բոլոր թեկնածուների օգտին քվեարկել է 58 770 ընտրող, ամենից շատ՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի օգտին՝ 12 784 քվե:




Քոչարյանի զոհերը

2-րդ ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուները հավաքել են 64 548 ձայն, ամենից շատը՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ 14 314 ձայն:





3-րդ ընտրատարածքում (Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ) դաշինքի անդամները ստացել են 70 560 քվե: 25 550 ձայնով առաջին տեղում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Երևանի վերջին՝ 4-րդ ընտրատարածքում (Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն), «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուները հավաքել են 60 205 ձայն, իսկ ամենաշատը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի քվեներն են՝ 21 812:

5-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Արարատի մարզը, ռեյտինգային թեկնածուները հավաքել են ամենաշատ ձայները՝ 74 472:

Այս ընտրատարածքում առաջատարը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է՝ 22 604 քվեով:


Արմավիրի մարզն ընդգրկող 6-րդ ընտրատարածքում «Իմ քայլի» պատգամավորի թեկնածուները բոլորը միասին հավաքել են 64 019 ձայն: Ամենաշատը՝ 13 122 քվե է ստացել Էջմիածնի փոխքաղաքապետ, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանի որդի Արգիշտի Մեխակյանը:

7-րդ ընտրատարածքի (Արագածոտն) 38 374 քվեներից ամենաշատը՝ 16 508-ը, բաժին է ընկել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին:

8-րդ ընտրատարածքի (Գեղարքունիք) ռեյտինգային թեկնածուները հավաքել են 64 874 ձայն, իսկ ամենաշատը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը՝ 14 616:



9-րդ ընտրատարածքում (Լոռի) «Իմ քայլի» պատգամավորի թեկնածուները ստացել են 72 264 քվե, ամենաշատը՝ Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը՝ 15 038:

Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուները հավաքել են 72 887 ձայն: Ոչ միայն այս ընտրատարածքում, այլև բոլոր ռեյտինգային թեկնածուներից ամենից շատ քվեն ստացել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ 31 739:

11-րդ ընտրատարածքում (Շիրակ) «Իմ քայլի» պատգամավորի թեկնածուները հավաքել են 64 511 քվե, որից ամենաշատը՝ 24 172-ը, ստացել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

12-րդ ընտրատարածքում (Սյունիք, Վայոց Ձոր) «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուների օգտին հավաքվել է 61 181 քվե: Այս ընտրատարածքում 10 042 ձայնով հաղթել է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Եվ Տավուշի մարզն ընդգրկող 13-րդ ընտրատարածքում դաշինքի թեկնածուները հավաքել են 39 653 քվե, ամենաշատը՝ 17 155-ը, ստացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը:

tert.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->