>

««Իմ քայլը» դաշինքը արդյունքներ գրանցեց տոտալ ճնշումների, վարչական ռեսուրսի, ատելության, սպառնալիքի, համայնքապետերին վզից բռնելու, ասֆալտին փռելու, վախի մթնոլորտի, հակաքարոզչության և ուժայինների միջամտության պայմաններում»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։


Այս ընտրություններում, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ, իսկ ՀՀԿ-ն առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը։ Անդրադառնալով Հանրապետական կուսակցության պարտությանն ու հետագա գործունեությանը, Շարմազանովը նշեց՝ ՀՀԿ-ն ապացուցեց, որ ինքը կայացած քաղաքական կուսակցություն ու գաղափարական թիմ է։








Քոչարյանի զոհերը

«Այն, որ Փաշինյանը ասում էր՝ գուժում է ՀՀԿ-ի քաղաքական մահը, Փաշինյանը սխալվեց, Շարմազանովը ճիշտ դուրս եկավ։ Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը, որովհետև 7 ամսա ընթացքում Փաշինյանը ամեն ինչ ձախողել է։ Ես դեկտեմբերի 9-ը համարում եմ Հանարապետական կուսակցության վերածննդի սկիզբ։ Պայքարելու ենք հանուն Հայաստանի, որտեղ չի լինի սեռական փոքրամասնությունների քարոզ, ատելություն, թշնամություն, հասարկությանը սև ու սպիտակների բաժանել։ Նիկո՛լ Փաշինյան, Հայկը հաղթելու է Բելին և դու դրա ականատեսը կլինես։ Մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն։ Թեև Փաշինյանն ամեն ինչ արեց, որ 0․2, 0․3 %-ը մեզ չհերիքի, բայց ոչինչ, կհանդիպենք քաղաքական խաչմերուկներում»,- ասաց Շարմազանովը։


«Իմ քայլը» դաշինքի որոշ անդամներ ասում են, թե ընտրություններում գրանցած արդյուքները ՀՀԿ-ի իրական պատկերն է դիտարկմանն ի պատասխան` Շարմազանովն ասաց․ «Ես կհակադարձեմ «Իմ քայլին»՝ ա՛յ տղերք ջան, մեկ տարի առաջ ընտրություններին 30 000 ստացողներդ 500 ձայն էլ չեք ստացել։ Իսկ ձեր իրական պատկերը ո՞րն է, ֆաշիստական քաղաքականություն իրականացնե՞լը»։



Մանրամասները սկզբնաղբյուրում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->