>

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

Արա Մինասյանը պահանջ է ներկայացրել, որպեսզի Արսեն Թորոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի և հերքի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։ Այս մասին գրում է iravaban.net-ը։

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ նշված գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ:




Քոչարյանի զոհերը





Հայցվոր Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը դատարանում ներկայացրեց հայցի հիմքը և առարկան:

ԲԿ-ի նախկին տնօրենը Արսեն Թորոսյանից պահանջում է ներողություն խնդրել հետևյալ վիրավորական արտահայտությունների համար, որոնք նա կատարել է ԶԼՆ-ներին տված հարցազրույցներում.

-«…Մենք ստուգում ենք 2016-2017 թթ. և 2018-ի մի մասը, պատկերացրեք՝ եթե ավելի հետ գնանք, ապա այդ գումարները արդեն հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի…»,


-«…Կազմակերպված խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական…»,

-«Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի իր աթոռից»,

-«…Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա, վիշապը պետք է գլխատվի…»:



Հայցվոր կողմը պահանջում է նաև Արսեն Թորոսյանին և առողջապահության նախարարությանը պարտավորեցնել դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել հայցվորի ներկայացված հետևյալ փաստացի տվյալները: Նշված արտահայտությունները Արսեն Թորոսյանը կատարել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ: Ըստ Վահագն Գրիգորյանի, 2018 թվականի հուլիսի 27-ին Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթեր է մտել և հայցվորի վերաբերյալ որոշակի հրապարակային արտահայտություններ է կատարել, այն վերնագրել է այսպես. «Տուշոնկեքի մասին»:

-«…Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումները այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն, մենք մինչև հիմա ստանում են հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու վերաբերյալ…»,

-«…Մինչև հիմա չի դադարում այդ թալանը կամ, այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Հիմնական բաժինը, 400 միլիոնից ավել, հիմա ասեմ կոնկրետ թիվը, 400 քանի միլիոն, մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ, մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել: Վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում և 200 հազար դրամի բուժում են ստացել…»,

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->