>

Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երկրորդն է խորհրդարանում, եւ չնայած քվեարկության օրը Ծառուկյանը հայտարարել է, որ չի կարող քննադատել Նիկոլ Փաշինյանին, քանի որ առաջին օրից աջակցում է նրան, միեւնույն է, ստիպված է լինելու ընդդիմադիր հայտարարել իրեն:

Ծառուկյանի համար դժվար է անել դա: Երկար տարիներ նրա կուսակցությունը երկրորդ ուժն էր, ընդ որում, քաղաքական դիրքորոշում երբեք չէր արտահայտում: Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ Ծառուկյանին կպցնել «բուրժուական դեմոկրատիայի» ցուցիչը, եւ նրա համար հատուկ տերմին հորինվեց՝ «չիշխանություն»:




Քոչարյանի զոհերը

Այդուհանդերձ, Ծառուկյանի այդ դիրքորոշման ֆենոմենն այն է, որ յուրաքանչյուր իշխանության ժամանակ նա կարող էր ջոկեր լինել: Նրա կուսակցության միջոցով նորից խորհրդարան կարող են անցնել քրեական «կորիֆեյները»: Այդուհանդերձ, Ծառուկյանին դժվար ժամանակ է սպասվում խորհրդարանում:





Եթե դատենք Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթներով եւ փորձագետների կանխատեսումներով՝ կարելի է ուրվագծել նոր խորհրդարանի առաջնահերթ գործողությունները:

Առաջին հարցերից մեկը կարող է դառնալ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին քաղաքական գնահատական տալը: Չնայած հարցը քննարկվում է իրավական դաշտում, ձերբակալվել է երկրորդ նախագահը, իրավապահ մարմինները չեն թաքցնում, որ քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ոչնչացրել է մարտի 1-ի իրեղեն ապացույցները: Չնայած Հարությունյանին մեղադրանք են առաջադրել ու հետախուզում հայտարարել, փաստը մնում է փաստ, որ ըստ էության իրեղեն ապացույցներ չկան: Այս իրավիճակում նպատակահարմար է խորհրդարանում քաղաքական գնահատական ընդունել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ:

Գագիկ Ծառուկյանն ինչպե՞ս կքվեարկի այդպիսի հայտարարության օգտին: Նա փաստաթուղթ կստորագրի՞, որով նախորդ ռեժիմը, որի մասն էր իր կուսակցությունը, կմեղադրվի սահմանադրական կարգի խախտման, բանակը ժողովրդի դեմ օգտագործելու եւ սպանությունների մեջ:


Երկրորդ կարեւոր հարցը, որը կարող է քննարկման դրվել նոր խորհրդարանում, նախկին ռեժիմների քաղաքական գնահատականն է ընտրությունների կեղծման առումով: Նոր իշխանությունները բազմիցս ակնարկել են, որ նախորդ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով եւ կեղծվել են: Դա, ըստ էության, պետական հանցագործություն է, որը պետք է քաղաքական գնահատական ստանա: Չի բացառվում, որ խորհրդարանին կառաջարկվի նախկին ռեժիմն ուզուրպացիոն գնահատել: Համապատասխանաբար, պետք է անօրինական համարվեն ուզուրպացիայի տարիներին ստացված եկամուտները: Այդ եկամուտների բռնագրավման համար կարող են կիրառվել անցումային արդարադատության տարրեր:

Գագիկ Ծառուկյանը կքվեարկի՞ խորհրդարանի այդ որոշմանը՝ հասկանալով, որ դա կարող է նաեւ իրեն վերաբերել:



Կարող են բազմաթիվ այլ հարցեր լինել, որոնց նոր խորհրդարանը կարող է անդրադառնալ, ի տարբերություն նախորդի: Օրինակ, վերջին շրջանում սկսել են հաճախ խոսել մի շարք միջպետական պայմանագրերի վերանայման մասին, որոնք ստորագրել է նախորդ իշխանությունը՝ ի վնաս Հայաստանի քաղաքացիների:

Գագիկ Ծառուկյանը կողմ կքվեարկի՞ Գազպրոմի կամ Հարավկովասյան երկաթուղու հետ պայմանագրերի վերանայմանը:

Ամեն դեպքում, Գագիկ Ծառուկյանին դժվար թե հաջողվի պահպանել ջոկերի դերը, եթե, իհարկե, դա պետք չլինի նոր իշխանությանը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->