>

Shamshyan.com-ը տեղեկացնում է,որ այսօր՝ դեկտեմբերի 10-ին BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Արգավանդի ճանապարհահատվածում բախվել է երկաթե ճաղավանդակներին, տապալել մի քանի ճաղավանդակներ, այնուհետև էլեկտրասյունն ու հայտնվել բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա:




Քոչարյանի զոհերը

Վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:





Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW-ի՝ երկաթե ճաղավանդակներին բախվելու հետևանքով մի քանի ճաղավանդակներ շպրտվել ու վնասել են հարևանությամբ գտնվող կահույքի խանութի ապակիները, ինչպես նաև այդ պահին նշված հատվածով անցնող Nissan March մակնիի 773 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը:




Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորի ինքնությունը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->