>

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 06:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:




Քոչարյանի զոհերը





Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:

Փրկարարները բնակարանից դուրս են բերել 36-ամյա Վեհանուշ Հակոբյանի և 59-ամյա Անուշ Բալայանի դիերը, իսկ եղբայրներ՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանին և 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին տեղափոխել են Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:


Դավիթ Հակոբյանի վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը և հատակը, 1 սենյակն ամբողջությամբ:



Դեպքի վայրում են Ստեփանավանի ոստիկանապետ Արտակ Գյուրջինյանը, քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, Լոռու մարզի Ստեփանավանի քննչական խումբը:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->