>

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարող ցուցարարներից մի քանիսը քիչ առաջ վեճի բռնվեցին իրենց ցույցին հետեւող 2 քաղաքացու հետ։




Քոչարյանի զոհերը

Բանն այն էր, որ Քոչարյանի աջակիցները գլխավոր դատախազության դիմաց ակցիա էին անում` պահանջելով ազատ արձակել երկրորդ նախագահին, մինչդեռ դրան ընդդիմացան նրանց մեջ հայտնված 2 քաղաքացիներ, որոնք միանշանակ պնդում էին, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արածի համար, եւ որ իրենք հեղափոխության կողմնակից են։





Այս ամենը չհանդուրժեցին ցուցարարները` նրանց անվանելով սադրիչներ։ Ոստիկանները քաղաքացիներից մեկին հեռացրին նրանց շարքերից։ Այդ ընթացքում ցույցի մյուս մասնակիցները հասցրին հեռանալ։




Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->