>

Արդեն գրել էինք, որ որոշ քաղաքացիներ պահանջում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունը: Նրանք հայտարարեցին, որ այսօրվանից սկսում են երկարատեւ պայքար, որը չի սահմանափակվելու միայն Երեւանում: Ցուցարարների ձեռքին կային հայերեն և անգլերեն պաստառներ՝ «Հայաստանի երկրորդ նախագահը՝ քաղբանտարկյալ #1», «Քաղբանտարկյալ #1», «Կողմնակալ արդարադատություն» գրություններով։

Երբ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խմբի ղեկավար Արմեն Մինասյանը գլխավոր դատախազության մոտ կոչ էր անում ազատ արձակել Քոչարյանին, նրա խոսքը ընդհատեց քաղաքացիներից մեկ, որը հետագայում ներկայացավ՝ Սարո Ծատուրյան:




Քոչարյանի զոհերը

«Էդ, ո՞ր իրականության մասին ես խոսում, արա՛»,- ասաց Ծատուրյանը եւ շարունակեց. «Ուրա՞ Մարտի 1-ը, արա՛, իրականությունը գիտե՞ս, որ եկել, այսօր խոսում ես»:





Արմեն Մինասյանը քաղաքացու այս խոսքերը որակեց սադրանք, իրենց կողմակիցներին հորդորեց սադրանքին չտրվել եւ հայտարարեց, որ ոստիկաններն իրենց չեն օգնում: Սակայն Սարո Ծատուրյանը շարունակեց. «Մենուա կոչեցյալը չգիտեմ՝ որտեղից է հայտնվել եւ ինչ է անում, ինչ կինո է սարքել: Քոչարյան չէ, ով ուզում է լինի, սաղ պետք է հերթով պատասխան տան: Երբ կլինի դատարանի որոշումը, թող նոր գան եւ դատախազության դիմաց բողոք անեն, եթե որոշման հետ համամիտ չեն լինի, հիմա ի՞նչ են ուզում»:

Մեր դիտարկմանը, որ Քոչարյանի կողմնակիցները հայտարարում են, թե վստահություն չկա իրավապահ համակարգի նկատմամբ, քաղաքացին պատասխանեց՝ դա իրենց խնդիրն է: Այնուհետեւ մեկ այլ քաղաքացի հայտարարեց. «Սաղ երկրին պետք է Քոչարյանից պաշտպանենք: Ամոթ է, ինչ պաշտպանություն: Ես զարմացած եմ»:

Այնուհետեւ ցույցի մասնակիցները միջամտեցին լրագրողների եւ այս քաղաքացու խոսակցությանը, վերջինիս ամոթանք տվեցին եւ առաջարկեցին տուն գնալ: Սակայն քաղաքացին շարունակեց իր բողոքն արտահայտել. «Էն ժամանակ, որ Պոպլավոկում մարդ էին խփում, էն տասը հոգուն, որ սպանեցին, չէին մտածո՞ւմ, որ այս օրն էլ կա»,- եզրափակեց քաղաքացին:


Այնուհետեւ այս քաղաքացուն հակադարձեց նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը, որը եւս մասնակցում էր ի աջակցություն Քոչարյանի համար իրականացվող ակցիային: Նա հայտարարեց, որ քաղաքացին մակերեսային է վերլուծություններ է անում: «Արհեստական գործընթացներ են գնում, ի՞նչ քննության մասին է խոսքը: Մենք ասում ենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, եթե անկախ լիներ, ապա այսքան բանը չէր լինի: Նրա վրա ճնշում են գործադրում, բոլոր առողջ մարդիկ այդպես են մտածում»,- ասաց Հակոբյանը:

Նրան էլ ընդհատեց մեկ այլ քաղաքացի՝ իրավաբան Հայկազ Մակարյանը եւ հարցրեց, թե ովքեր են այդ առողջ մարդիկ:



«Մի մարդ, որ դիակների վրա, մահվան ելքերով, սպանություններով… Դուք խոսում եք այն մարդու մասին, ով ասել է՝ այս երկրում տղամարդ կա՞, որ հեղափոխություն անի: Դուք այդ մարդու մասին ե՞ք խոսում»,- Արմեն Հակոբյանը նրան ի պատասխան ասաց, որ ԱՄՆ-ն այս իշխանությունների միջոցով մի ծրագիր է իրականացնում, որը երկրի համար նպաստավոր չէ:

Հայկազ Մակարյանը շարունակեց. «Ո՞վ է դա իրականացնում, Նիկոլ Փաշինյանը, էն մարդը, որ փշալարերի միջոցով, արյան գնով փրկեց այս երկիրը: Ես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է դատվի եւ վերջ»:

Այս հայտարարությանն ի պատասխան Հակոբյանը նշեց, որ երիտասարդը էմոցիաներով է խոսում եւ պատասխանելու ցանկություն չունի:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->