>

Այսօր Երեւանում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան, որոնք պահանջում են ազատ արձակել երկրորդ նախագահին եւ ապահովել արդարադատություն:

Մասնակիցները հավաքվեցին Հանրապետության հրապարակի այն նույն տեղում, որտեղ տեղակայված էր թավշյա հեղափոխության բեմը, այնուհետեւ երթով գնացին Գլխավոր դատախազության շենք, որտեղ նախաձեռնողներից մեկը երկարաշունչ ելույթ ունեցավ՝ համեմված պատմական ու ժամանակակից իրադարձությունների հիշատակումով:




Քոչարյանի զոհերը

Դատելով ԶԼՄ-ներին տված հարցազրույցներից, ակցիայի մասնակիցներն անցել էին համապատասխան «ինստրուկտաժ» եւ հիմնականում կրկնում էին նույն թեզերն ու հիմնավորումները, թե ինչու են հավաքվել եւ ինչ են պահանջում: Միայն մի կին բերեց Ֆրանսիայի օրինակը, բայց մոռացավ ասելիքն ու անմիջապես անցավ ակցիային:





Հնարավոր է տարբեր մեկնաբանություններ լինեն այս առիթով, բայց պետք է նշել, որ այդ մարդիկ լիովին գիտակցում էին իրենց գործողությունը եւ այդպիսով նրանք Քոչարյանի աջակիցներ են: Նրան կրկնում էին այն նույն թեզերը, որոնք Քոչարյանը հնչեցրել էր իր վերջին հարցազրույցներում:

Ակցիայի նախաձեռնողները հայտարարեցին, որ հաջորդ անգամ մեկ տասնյակի փոխարեն հավաքվելու է հազար մարդ, եւ հաջորդ ակցիայի մասին կտեղեկացնեն լրացուցիչ: Դա հնչեց որպես զգուշացում, որ Քոչարյանի ազատության համար արշավը լայն թափ է հավաքելու:


Պետք է նշել, որ նախաձեռնողները բավական կտրուկ էին լրատվամիջոցների հասցեին իրենց գնահատականներում, թեեւ հենց ԶԼՄ-ներն ապահովեցին լայն սփռում: Հնարավոր է սա մտածված էր, հնարավոր է՝ բացթողում, բայց ընդհանուր առմամբ ակցիան ստացվեց:

Այսպիսով, Քոչարյանը կատարեց իր խոստումը, որ տվել էր դեռ առաջին կալանավորման ժամանակներում: Նա ասել էր, որ իր դեմ հետապնդումների դեպքում շարունակելու է հեղափոխությունը, այն հեղափոխականներից փրկելու համար, այդ թվում զանգվածային ակցիաների միջոցով:

Բայց ամենակարեւորը, որ տեղի ունեցավ այսօր, եւ որը հեղափոխության գլխավոր նվաճումներից մեկն է. Հայաստանում երկու տասնամյակից ավելի իշխած քրեական համակարգի պայմաններում իրավունքների համար պայքարը դարձել էր հանրության, իրավազրկված շերտերի «մենաշնորհը», իսկ համակարգը ներկայացնող խմբավորումները գտնվում էին օրենքից դուրս, արտոնյալ վիճակում:



Ընդ որում, այդ համակարգը քամահրանքով էր վերաբերվում հանրության իրավունքներին ու դրանց համար ցանկացած պայքարի դրսեւորման: Ներկայում արդեն նախկին արտոնյալներն են ստիպված պայքարել իրենց իրավունքների համար, եւ լավ է, որ պայքարում են հրապարակային: Դա Հայաստանում անշրջելի փոփոխությունների ցուցիչն ու երաշխիքն է:

Այս առումով, Քոչարյանը կարող է դառնալ նախադեպ, եթե իհարկե այդ պայքարը մնա խաղաղ ու օրինական հունում, եւ դա ապահովեն բոլորը:

Աղբյուր՝ Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->