>

1in.am-ը գրում է՝

Ընտրության օրը Սերժ Սարգսյանը չի ցանկացել մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, այն դեպքում, երբ Քոչարյանը երկու անգամ փրկել է Սերժ Սարգսյանին, նաև ֆիզիկապես․ այսօր այսպիսի պատասխանատու հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը։




Քոչարյանի զոհերը

«Հոկտեմբերի 27-ին է փրկել, երբ երկրապահը պահանջում էր ոչ թե միայն նրա հրաժարականը, այլև նաև ֆիզիկապես: Իսկ մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից իջնում էր, Սերժ Սարգսյանը կպել էր տռապին, խեղճացած վիճակ էր»,- ասել է Արամ Հարությունյանը:





Վերջինս, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է տվել, որովհետև պարզաբանման կարիք ունի, թե ինչ ասել է՝ երկրապահները ֆիզիկապես Սերժ Սարգսյանին էին պահանջում։ Եթե Հարությունյանն ակնարկում է, որ Ռոբերտ Քոչարյանը փրկել է Սերժ Սարգսյանի կյանքը, ապա հասկացնում է, որ երկրապահները ցանկանում էին սպանել նրան։

Իհարկե, պարզ է, որ Արամ Հարությունյանը զբաղված է մանիպուլյացիայով, որովհետև Հոկտեմբերի 27-ից հետո հասարակության, Վազգեն Սարգսյանի կողմնակիցների հիմնական թիրախը ոչ այնքան Սերժ Սարգսյանն էր, որքան՝ Ռոբերտ Քոչարյանը, որը հանրային ընկալման մեջ մինչև հիմա էլ մնում է որպես այդ աննախադեպ ոճիրի կազմակերպիչ։ Ի դեպ, նման կարծիքի տիրաժավորմանը նպաստել է հենց երկրորդ նախագահը՝ մի առիթով հայտարարելով, թե ինքը մինչև Հոկտեմբերի 27-ը եղել է «անգլիական թագուհի»։


Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի առնչությամբ Արամ Հարությունյանի հայտարարությանը, ապա այն ուշագրավ է այլ հարթության վրա։ Ըստ ամենայնի՝ Ռոբերտ Քոչարյանը՝ իր սակավաթիվ կողմնակիցների շուրթերով, հերթական անգամ շանտաժ է անում Սերժ Սարգսյանին ու նրա շրջապատին՝ հասկացնելով, որ անուններ կտա, եթե նրանց կողմից մատնվի անտարբերության։

Սակայն տվյալ դեպքում շատ ավելի ուշագրավ է Հարությունյանի հայտարարությունը Մարտի 1-ի դեպքերի մասին։ Քոչարյանի սակավաթիվ կողմնակիցներից մեկը չի էլ պատկերացրել, թե ինչպես է «փուռը» տալիս երկրորդ նախագահին՝ խոստովանելով, որ Սերժ Սարգսյանը «կպած» է եղել «տռապին»։ Փաստորեն պաշտոնաթող նախագահի կողմից ասվել է այն, ինչը տաս տարի շարունակ պնդել են ընդդիմության կողմնակիցները, Մարտի 1-ի բացահայտմանը հետամուտ հասարակությունը։

Արամ Հարությունյանն ըստ էության ասում է, որ 2008-ի նախագահական ընտրություններից ու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բազմահազարանոց ցույցերից հետո Սերժ Սարգսյանի վիճակն անհուսալի է եղել, Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա, այնտեղ ստացել է Պուտինի «օրհնությունը», ինչից հետո «փրկել» է Սերժ Սարգսյանին՝ կազմակերպելով Մարտի 1-ը։ Հենց դա էլ տասը տարի շարունակ պնդել է ժողովուրդը, ու հենց դրա համար էլ այսօր ազատազրկված է Ռոբերտ Քոչարյանը, որը Սերժ Սարգսյանին «փրկելու» նպատակով բանակը խառնել է ներքաղաքական զարգացումներին ու տվել է տասը անմեղ մարդու գնդակահարելու հրաման։



Իհարկե, Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը հետաքրքրում էին ամենավերջում․ նրա նպատակն էր Սերժ Սարգսյանի դեմքով պահպանել քրեաօլիգարխիայի իշխանությունը, որպեսզի անձեռնմխելի մնա իր թալանը, ժողովրդին կրկին հարստահարելու իրավունքը։ Ու Քոչարյանի հաշվարկը միանգամայն արդարացված էր, որովհետև նա տասը տարի եղել է Հայաստանի ամենահարուստ «թոշակառուն», որի անդորրը խախտվեց միայն թավշյա հեղափոխությունից հետո։

Քոչարյանն այնքան զուրկ է արժանիքներից, որ անգամ նրա կողմնակիցներն ակամայից վերջինիս «փուռն» են տալիս՝ ցանկանալով պաշտպանել երկրորդ նախագահին։

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->