>

«Ոչ ոք չգիտի՝ ով է այն «ամենաճիշտ» մարդը, որը պետք է իրականացնի Հայաստանի պես երկրի տնտեսության վերափոխումը, որովհետև այնտեղ այնքա՜ն մարտահրավերներ կան։


Ու երկիրը պետք է վերափոխվի, արդիականացվի շատ ոլորտներում, բոլոր ոլորտներում»,- ընտրություններից հետո «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թիմի տարած հաղթանակին ու նրա կողմից տնտեսական փոփոխություններ նախաձեռնելուն վերաբերող հարցազրույցում ասել է Ռուսաստանում բնակվող հայ գործարար Ռուբեն Վարդանյանը։








Քոչարյանի զոհերը

Գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ ներկա պահին Հայաստանում կա լավ մթնոլորտ, կան սպասումներ։ Նրա խոսքով՝ կա կատարելու հսկայական աշխատանք, իսկ կարո՞ղ է Փաշինյանի թիմը կատարել այդ աշխատանքը՝ հարց է։


«Կարծում եմ՝ բոլորս պետք է օգնենք նրան, որովհետև եթե նա ձախողի այդ աշխատանքը, դա աղետ կլինի հայ ժողովրդի համար։ Ոչ թե նրա անձի, այլ նրա՝ իշխանության գալու մեթոդի շնորհիվ մարդիկ նրան մեծ մանդատ են տվել ու մեծ հույս, որ նա կկարողանա արդարացնել այդ սպասելիքները, որոնք շատ բարձր են»,- ասել է Վարդանյանը։

Հայ գործարարը նշել է, որ շատ փոփոխություններ ցավոտ են լինելու ժողովրդի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի տնտեսական փոփոխությունների փորձ, բայց ունի միավորելու, կոնսոլիդացիայի ռեսուրս, իսկ նրա թիմի անդամները զարգացած են ու արհեստավարժ։



Աղբյուր՝ Shantnews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->