>

Մեծարգո պարոն Վարչապետ, ողջույն Ձեզ։ Նախօրոք ցանկանում եմ մաղթել հայ ժողովրդին հաջողություն և մեծ հաղթանակ խորհրդարանական ընտրություններում, սա իսկապես մեծ օր է երկրի համար։ Ուզում եմ ինձ ներկայացնել։


Անունս Կամիլլո է և ազգությամբ իտալացի եմ։ 28 տարեկան եմ և իմ ընտանիքի հետ աշխատում եմ որպես մատուցող և ազատ ժամանակում Փախստականների Տարածքային ու Միջազգային Հանձնաժողովում զբաղվում եմ թարգմանություններով։ Աշխատում եմ որպես Հայոց Լեզվի թարգմանիչ և օգնում եմ հայերին քաղաքական ապաստան ստանալու հարցով։








Քոչարյանի զոհերը

Ես Հայաստանի հետ ծանոթացել եմ 2011 թվականին նոյեմբերին շատ պատահական։ Ընկերներիցս մեկը ինձ առաջարկեց ծանոթանալ հայ պատմության, մշակույթի և ազգի հետ։ Անկեղծ ասած ձեր երկրի մասին մինչ այդ օրը ոչինչ չգիտեի։ Կամաց֊կամաց սկսում էի սովորել այբուբենը և ի վերջո քերականությունը ռուսական ինքնուսույցով։ 2013 թվականին ամռանը առաջին անգամ մեկնել եմ Հայաստան երկու ամսով։ Անկախ բոլոր խնդիրներից, ինձ դուր է գալիս ձեր երկիրը։ Այնքան շատ որ որոշել եմ տարիներ անց տեղափոխվել Երևան։

Պլանավորում եմ մեկնել Հայաստան Փետրվարի 15։ Պարոն Վարչապետ, գալուց հետո կցանկանայի աշխատանք գտնել, մասնագիտությամբ թարգմանիչ եմ, ընդունվել էի լեզվաբանական համալսարան, չնայած երբեք չեմ ավարտել։ Խոսում եմ տարբեր լեզուներով, որոնք ես ինքս ինքնուրույն եմ սովորել։ Բացի իտալերենից շատ լավ եմ խոսում անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, լեհերեն եւ ռուսերեն։


Խնդրում եմ կարդալ իմ նամակը որովհետև ես գրել եմ հենց այս ճակատագրական օրը։ Սկսած 13 թվականից ուշադիր հետևել եմ և մինչև հիմա ապրում եմ Հայաստանում զարգացող քաղաքական կյանքով։



Շնորհակալություն ամեն ինչի համար։ Շնորհակալություն որ Դուք կաք։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->