>

ՀՀ Նախկին Գլխավոր Դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Տարօրինակ է, սակայն անզեն աչքով նկատելի է, որ որոշ քաղաքական հնություններ և ՛՛փորձառու աղվեսներ՛՛ փորձում են ստանձնել քաղաքական խորհրդատուի դերակատարումը…




Քոչարյանի զոհերը

Իսկ նմաններից ոչ մի խելամիտ խորհուրդ չպետք է սպասել: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհը և ժամանակը, և իսկապես, ինքնուրույն փորձ ձեռք բերելն ամենակարևորն է… մանավանդ, որ եղած ՛՛փորձը՛՛ արատավորված և անընդունելի է…





Այդ վայ խորհրդատուներից շատերը հասարակության գիտակցության մեջ փորձում են սերմանել այն ընկալումը, որ ոչ մի լավ բա չպետք է ակնկալել Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից…ավելին, այդ ընկալման հիմքում դրվում է Փաշինյանի թիմակիցների երիտասարդ լինելու հանգամանքը… Միթե երիտասարդ լինելը կարող է համարվել խոցելի… այո’, շատ ավելի լավ է լինել անփորձ, սակայն հայրենասեր երիտասարդ գործիչ, քան փորձառու ավազակ…


Պետք է հաշվի առնել նաև, որ այդ թիմը փորձառու ավազակներից ՛՛ժառանգություն է՛՛ ստացել հնարավոր բոլոր եղանակներով կողոպտած երկիր և բարոյալքված ժողովուրդ…

Եվ քանիցս ճիշտ էր Սասուն Միքայելյանը, երբ ասում էր, որ այս հեղափոխությունը պակաս կարևորություն չունի, քան Արցախի ազատամարտը… Այս հեղափոխությունը փրկեց, ոչ միայն ազատագրված Արցախը, այլ Հայաստանը, քանի որ որոշ օլիգարխ պաշտոնյաներ պետությունից և հասարակությունից կողոպտած փողերը ամենահաստ խողովակներով ՛՛փչում էին՛՛ իրենց օֆշորային հաշիվներին…



Եվ ուրեմն այդ պատվիրակված խորհրադատուները թող խորհուրդ տան ոչ թե անբիծ կենսագրություն ունեցող երիտասարդ գործիչներին, այլև հորդորեն փորձառու ավազակներին առհասարակ մոռանալ քաղաքականության մասին և սպասել, թե երբ են իրավապահ մարմինները ՛՛քանդելու՛՛ իրենց դղյակների դռները…

Առավել ևս հիշեն, որ ոչ մի պարագայում Հայաստանից հեռանալը չի կարող դիտվել՝ նախկին հանցանքները քողարկելու և պատասխանատվությունից խուսափելու միջոց…

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->